Թեստ․ Ընտրեք ծրարներից մեկը և կիմանաք, թե ինչ փոփոխություններ են սպասվում Ձեզ մոտ ժամանակներում

Ընտրեք ծրարներից մեկը և կիմանաք, թե ինչ փոփոխություններ են սպասվում Ձեզ մոտ ժամանակներում

Ծրար 1․

Արևը միշտ էլ ծագում է անկախ որևէ բանից։ Ճիշտ է, գիշերը երկար էր և հասցրել է ձանձրցնել, սակայն մի հու-սահատվեք, շուտով հորիզոնում կհայտնվի երջանկության առաջին ճառագայթները, որոնք կվերածվեն լույի հս-կայական հոսքի։ Առջևում Ձեզ լայն, ազատ ու շլացուցիչ սպիտակ շրջան է սպասվում։ Ձեր կյանքում դրական փոփոխությունները արդեն մոտ ժամանակներում են սպասվում։Շարունակեք առաջ շարժվել և աստված կպար-գևատրի Ձեզ էլ ավելի մեծ հաջողություններով։Դժվար ժամանակները միշտ ուղեկցվում են հոգևոր աճով, որը մեզ ուժ է տալիս և փորձում է մեզ ավելի ուժեղ և կենսունակ դարձնել: Դուք անցել եք բոլոր քննությունները, և Ձեր առջև կբացվի լայն և սպիտակ շերտ։

Ծրար 2․

Տիեզերքը որոշել է ուրախացնել Ձեզ և կատարել Ձեր ցանկությունները։ Ձեզ մեծ դրական փոփոխություններ են սպասվում կյանքի երկու կարևոր բնագավառներում. Ֆինանսական և անձնական։ Առաջիկա երեք ամիսներն ամենահաջողակն են լինելու Ձեզ համար, Դուք Ձեզ բացարձակ երջանիկ մարդ եք զգալու։ Փորձեք չվախեցնել հաջողությանը կասկածներով և վատ բանի սպասումներով և Դուք կստանաք այն, ինչ վաստակել եք, չէ որ Դուք արժանի եք դրան։

Ծրար 3․

Քաոսային շարժումները շփոթեցրել են Ձեզ և Ձեզ շրջապատող մարդկանց։ Եթե նույնիսկ պատկերացում չու-նեք, թե ինչ եք ուզում, ընտրեք որևէ նպատակ և առաջ շարժվեք, եթե նույնիսկ թվում է, թե խճճվել եք և սխալ ուղղությամբ եք գնում։ Դա անպայման Ձեզ ճիշտ ուղու վրա կկանգնեցնի։ Շատ շուտով Դուք կհայտնվեք այնտեղ, որտեղ ուրիշները երազում են լինել։ Դուք շատ բանի եք ընդունակ, չհիասթափեցնեք ինքներդ Ձեզ։

Ծրար 4․

Անցյալն անցել է և վերադարձնել այն չի ստացվի։ Ինչքան էլ որ այնտեղ լավ էր, առջևում Ձեզ շատ ավելի լավ բաներ են սպասում։ Տիեզերքը երբեք չի վերցնում մեզանից լավը, որպեսզի փոխարենը տա վատը։ Հիմա Դուք այդպես չեք կարծում, բայց հետո կհասկանաք, որ արդյունքն արժեր այն բոլոր տհաճ պահերը, որ վերապրել եք։ Նայեք պատուհանից դուրս,ժպտացեք արևիՆ և հարցրեք ինքներդ Ձեզ՝ մի՞թե ես հիմա ունեմ այն, ինչին արժա-նի եմ։ Եթե այո, ապա մենք Ձեզ շնորհավորում ենք, իսկ եթե ոչ՝ ապա մտածեք, թե ինչպես կարող եք դա փոխել։ Տիեզերքը կաջակցի Ձեզ ամեն ինչում, նա սիրում է նրանց, ովքեր սիրում են կյանքը։

Ծրար 5․

Երկար ժամանակ կուտակված հոգնածությունը կզիջի իր տեղը ուրախությանն ու հիացմունքին։ Թե ինչը պատ-ճառ կհանդիսանա, պարզ չէ։ Միգուցե դա ֆինանսական վիճակի բարելավում է, հնարավոր է նոր հարաբերութ-յուններ, որոնք ոտից գլուխ կշրջեն Ձեր կյանքը։ Ամեն դեպքում բացասական մտքերի համար առիթներ այլևս չեք ունենա, այլ կլինի միայն վառ արև, տաք քամի և թռչելու ցանկություն։ Կիսվեք ՁեՐ ժպիտով և ջերմությամբ և այդ դրական էներգիան անպայման կրկնապատկված կվերադառնա Ձեզ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS