Իմ երկրորդ ամուսինը հրաժարվում է օգնել դստերս, իսկ ես նրա կամքին հակառակ աղջկաս հարսանիքի փող եմ տվել․․․

Իմ երկրորդ ամուսինը հրաժարվում է օգնել դստերս, իսկ ես նրա կամքին հակառակ աղջկաս հարսանիքի փող եմ տվել․․․Այնպես է
ստացվել, որ երկու անգամ եմ ամուսնացել: Առաջին ամուսնությունից մի դուստր ունեմ, ով մեր բաժանվելուց հետո ինձ հետ է մնա-
ցել: Երկար ժամանակ մենք երկուսով էինք ապրում, բայց երկրորդ անգամ ամուսնացա, երբ աղջիկս 16 տարեկան էր:

Նա երկար ժամանակ չէր կարողանում համակերպվել, որ ուրիշ տղամարդու եմ սիրահարվել:Իսկ ամուսինս էլ չէր հաշտվում դստերս
ներկայության հետ. ես իհարկե հասկանում էի,որ պատճառը ոչ թե հենց աղջիկս է, այլ նրա սերն ու կապվածությունը հարազատ հոր
հետ:Երբ մենք տեղափոխվեցինք ամուսնուս տուն, աղջիկս իրեն անտանելի էր պահում. կոպտում, անտեսում մեզ, վիրավորում, ուշ
էր վերադառնում տուն, փախնում էր, հետո էլ որոշեց հոր հետ ապրել:

Նրան անգամ հետ չպահեց այն, որ մենք ապրում էինք 4 սենյականոց նորոգված, կահավորված տան մեջ, իսկ նրա հայրը՝ հին փոք-
րիկ բնակարանում: Աստիճանաբար իմ ու աղջկաս հարաբերությունները կարգավորեցին, ու վերջապես մենք սկսեցինք նորից լինել
լավ մայր ու դուստր:Արփինեն ավարտեց համալսարանը, աշխատանք գտավ, սկսեց մի երիտասարդի հետ հանդիպել:Ու օրեր առաջ
աղջիկս մեր տուն եկավ ընտրյալի հետ, և նրանք հայտնեցին, որ պատրաստվում են ամուսնանալ:Այդ տղան հարուստ ընտանիքից
չէ, ինչպես հասկացա, հարսանիքի գումար չունեն,նախկին ամուսինս նույնպես չունի, իսկ ես չէի ուզում, որ իմ միակ աղջիկը առանց
որևէ խնջույքի վեր կենա ու գնա ամուսնու տուն:

Դրա համար էլ առաջարկեցի յուրաքանչյուր կողմից 15 հոգի հրավիրենք ու խոստացա վճարել ռեստորանի գումարը, նաև զգեստի
համար: Դա էլ որպես իմ ու ամուսնուս կողմից նվեր:Արփինեն ինձ ամուր գրկեց ու համբուրեց… Բնական է, որ աղջիկ է, հաստատ
ուզում է կրել հարսի զգեստ:

Բայց նրանց գնալուց հետո ամուսինս մեծ սկանդալ սարքեց.ասաց,որ չի պատրաստվում իմ աղջկան այդքան գումար տալ: Բայց այն,
որ ես նույնպես աշխատում եմ, նրան չի հուզում. ընդհանուր բյուջե է և վերջ:Ես իհարկե սիրում եմ ամուսնուս, բայց հարազատ երե-
խայիցս ոչ ավել: Մենք արդեն մի քանի օր չենք խոսում, չգիտեմ՝ ինչպես կավարտվի այս ամենը, բայց այն, որ խոսոտումս կատարե-
լու եմ, միանշանակ է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS