Իմ ողջ կյանքը նվիրել եմ որդու , նրա համար ոչինչ չեմ խնայել․ Այժմ դարձել եմ նրա համար ավելորդ

Իմ ողջ կյանքը նվիրել եմ որդու , նրա համար ոչինչ չեմ խնայել․ Այժմ դարձել եմ նրա համար ավելորդ

Ապրել եմ ամենասովորական կյանքով: Շատ էի սիրում ամուսնուս:Համատեղ կյանքի երրորդ տարում ունեցանք մեր շատ երկար սպասված որդո ւն, մեր հրաշքին: Սիրով լի ընտանիք ո ւնեինք, համե րաշխ ապրո ւմ էինք:Երբ որդիս 6 տարեկան էր, ամուսինս լուրջ հիվանդացավ: Արեցինք այն ամենը, ինչ կարող էինք:Բայց, ցավոք, ի վեր-ջո ես ու որդիս մնացինք միայնակ…ամուսինս մահացավ:

Դրանից հետո ամբողջ կյանքս նվիրեցի որդուս. աշխատո ւմ և ապրո ւմ էի հանուն նրա:Որդուս տվեցի ուսման, հետո տեղավորեց աշխատանքի: Մի քանի տարի անց էլ ամուսնացավ: Բոլորս սկսեցինք միասին ապրել:Ես դեռ ուժով և էներ գիայով լի էի, ամբողջ սերս և հոգատարո ւթյունս նվիրում էի ընտանիքիս: Հարսս ու որդիս աշխա-տում էին, ես նույնպես, բայց ամբողջ տան գործերն ինձ վրա էին:

Բացի դրանից, թոռներիս միշտ ես էի տուն բերում մանկապարտեզից, նրանց կերակրում էի,հագուստը լվանում, ընթրիք պատրաստում, մինչ հարսս ու որդիս վերադառնում էին տուն:Անկեղծ ասած, ես արդեն երազում էի թո-շակի անցնելու մասին:

Ծանրաբեռնվածությունն անհետևանք չանցավ: Հյուծավծությունը ինձ հիվանդանոց հասցրեց: Երկար բուժում ստանալուց հետո այլևս չկարողացա աշխա տանքի դուրս գալ, բայց դա չէր նշանակո ւմ, որ այլևս չունեմ պար-տականություններ: Լվացքը, պատրաստելը, տուն մաքրելն ու խանութ գնալը առաջվա պես ես էի անում, բայց երբեք չէի գանգատվում:

Օրեր առաջ սիրտս կոտրվեց..լսելով որդուս ու հարսիս խոսակցությունը՝ այլևս չեմ ուզում ապրել…Պարզվեց, որ ես նրանց խանգարում եմ հանգիստ ապրել…իբր մինչև հիմա որդուս վզին էի նստած, իսկ հիմա էլ առավել ևս, նրանք պիտի ինձ համար դեղորայք գնեն:

Բայց չէ որ ես միշտ աշխատել եմ, իսկ գումարս ծախսել թոռներիս և տան կարիքները հոգալու համար: Իսկ հի-մա իմ դեղերը անվճար ստանում եմ պոլիկլինիկայից, թոռներիս հետ եմ մնում, երբ նրանք ուզում են ինչ-որ տեղ գնալ, բայց, փաստորեն, ես ավելորդ եմ…

Ասել, որ հոգիս ցավում է, նշանակում է ուղղակի լռել…Հիմա էլ մտածում եմ առանձնանալու մասին, բայց դեռ չգիտեմ, ինչպես եմ ապրելու…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS