Իմ պատկերացրած ընտանեկան կյանքը այսպիսին չէր․․․Կնոջս ու երեխայիս չեմ կարողանում տեսնել

Ես 30 տարեկան եմ։ Աշխատում եմ կոմերցիոն բաժնում։ Ստանում եմ լավ աշխատավարձ, բայց երեք հոգու համար այնքան էլ շատ չէ։ Արդեն 5 տարի ամուսնացած եմ։ Կինս՝ Ալինան, իմ հասակակիցն է։ Մեծացնում ենք մեր դստերը, ում մոտ մի տարի առաջ տարանք մանկապարտեզ։

Իսկ հիմա ուզում եմ կիսվել իմ բուն խնդրով։Կինս իր ամբողջ ազատ և ոչ ազատ ժամանակն անցկացնում է սոցկայքերում։ Նա անձնական էջեր ունի Ինսթագրամում, Ֆեյսբուքում, Թվիթերում․․․ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց լավն էլ չեմ տեսնում։ Խնդրում եմ թանկագին տիկնոջս երբեմն պելմենի պատրաստել, ինչ-որ բան եփել, թխել, բայց նա միշտ նույն պատճառաբանությունն է բերում․

—Չեմ կարողանում։ Խմոր չի ստացվում։

Պատկերացնու՞մ եք, ես ինքս եմ սկսել ինձ համար ընթրիք պատրաստել։ Եվ դրա մեջ ոչ մի դժվար բան չկա։ Բազմիցս եմ առաջարկել կնոջս սովորել, բայց նա ասում է, որ ժամանակ չունի։ Իսկ Ինսթագրամ մտնելու ժամանակ ունի։ Անվերջ հետևում է հայտնի մարդկանց անձնական կյանքին։ Հարցնում են նրան, թե իր ինչին է պետք այդ ամենը, նա ոչինչ չի ասում։Դե լավ գոնե հաճույք է ստանում դրանից․․․

Սիրելիիս մի կերպ ուղարկեցի աշխատանքի։ Նա այնտեղ դիմացավ մի ամիս ու դուրս եկավ։ Ասում է, կոլեկտիվը լավը չէ։ Նորից ամբողջ օրը նստած է տանը ու ժամանակը սպանում է սոցկայքերում։ Երեխային բերում է մանկապարտեզից, մուլտֆիլմ միացնում ու շարունակում հեռախոսով զբաղվել։ Իսկ ես աշխատանքից հետո ուտելիք եմ պատրաստում և տունը մաքրում։ Մի՞թե այս ամենը ճիշտ է․․․ Ինչպե՞ս կվարվեիք իմ փոխարեն։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS