Ինձ թվում էր, որ ամուսինս ինձ շատ է սիրում, համենայնդեպս մինչև երեկ այդպես էի մտածում բայց․․․

Ես արդեն 3 տարի ամուսնացած եմ: Ամուսինս ինձ շատ է սիրում, համենայն դեպս մինչ երեկվա օրն այդպես էի կարծում: Ես համոզված եմ, որ տղամարդը կնոջ վրա ձեռք բարձրացնելու իրավունք չունի, ոչ մի պարագայում: Կարծում էի, թե արժանի տղամարդու հետ եմ ամուս նացած, սակայն իրականում սխալվում էի:Ցավոք, երեխա-ներ չունենք: Ոչ մի առող ջական խնդիր չհայտ նաբերելով՝ բժիշկ ներն ասացին, որ սպասենք:Իսկ ես հոգնել եմ սպասելուց…

Վերջին շրջանում մշտական են դարձել մեր վեճերը…վիճում ենք նույ նիսկ այն ժամանակ, երբ չկա պատճառ:Ես լավ կին եմ: Տանը միշտ մաքուր է, համեղ պատրաստում եմ և չեմ մոռանում ինձ խնամելու մասին, իմ տարիքից բավականին երիտա սարդ տեսք ունեմ:Սա կայն հղի անալու հույսն ինձ տանջում է…ամեն վարկյան:

Արմենը սկսեց ուշ վերադառնալ տուն: Ես վստահ եմ, որ նրա կյանքում ոչ ոք չկա,պարզապես նա չի ուզում տուն գալ:Մեր միջև անտեսանելի պատ է առաջացել:Մենք 4 օր չէինք խոսում,և երբ նյարդերս տեղի տվեցին,ես չցան-կացա նրա հետ նույն անկողնում պառկել քնելու և ցուցադրաբար գնացի հյուրասենյակ:

Հան կարծ Արմենը գազա զած շան պես վազեց իմ կողմ, ցավեցնելով բռ նեց ձեռքիցս և քաշ տվեց սեն յակ: Երբ փորձեցի ազատվել, նա հարվածեց դեմքիս…Ես շոկի մեջ էի:Դա լիովին այլ մարդ էր:Ես արտասվեցի ամբողջ գի-շեր, իսկ առավոտյան ամուսինս նույնիսկ ներողություն չխնդրեց: Ինչպե՞ս նա կարող էր այդպես վարվել…Ես սի-րում եմ ամուսնուս, բայց ներել նրան չեմ կարող:Ուզում եմ ամուսնալուծվել:Այնքան է ցավում հոգիս,ուժ չունեմ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS