Ինչն է եղել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի միջև լարված հարաբերությունների պատճառը․․․Սենսացիոն բացահայտումներ

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից շուրջ երեք ամիս անց պաշտպանության նախկին նախարար Դա-վիթ Տոնոյանը մեղադրական սլաքներն ուղղում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմը: «Մեդիամաքս»-ի հետ զրույցում Տոնոյանն ասել է՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի հունիսի 12-ին Անվտան-գության խորհրդի նիստում իր հետ համաձայնությամբ է զեկուցել այն մասին, որ «մեր հակառակորդը ոչ միայն Ադրբեջանն է, այլև Թուրքիան, ուստի անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

Նախկին նախարարը նաև հավելել է, որ պատերազմի 4-րդ օրը, երբ Օնիկ Գասպարյանն ասել է՝ 2-3 օրվա ըն-թացքում անհրաժեշտ է մարտական գործողությունները դադարեցնել, նույնպես իր հետ համաձայնեցված է ե-ղել: Դավիթ Տոնոյանի խոսքերի ենթատեքստում, փաստորեն, այն է, որ ռազմական ղեկավարությունն իր պար-տականությունները կատարել է անթերի, իսկ քաղաքական ղեկավարությունը հետևողական չի եղել և պատե-րազմն օր առաջ կանգնեցնելու քայլեր չի ձեռնարկել: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտա-կան հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ Դավիթ Տոնոյանը պետք է պատասխանի հարցին, թե ինչու հայկական կողմը պատրաստ չէր լայնածավալ պատերազմի:

Նա շեշտեց՝ Տոնոյանը պատերազմից առաջ բանակի խնդիրների մասին չի խոսել: Անդրանիկ Քոչարյանն իր հերթին մեղադրական սլաքները վերահասցեավորեց Դավիթ Տոնոյանի ուղղությամբ: Պաշտպանության նախ-կին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն էլ այն տեսակետին է, որ Դավիթ Տոնոյանը պետք է խոսեր պատերազմիև պարտության առանցքային պատճառների մասին:Նրա խոսքով՝Տոնոյանն անմիջական պատաս-խանատվություն էր կրում բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որոնք որոշիչ են եղել մեր պարտության մեջ, բազ-միցս բարձրաձայնվել են ընդդիմության կողմից և մինչ օրս մնացել են անպատասխան։

Ինքը՝ Դավիթ Տոնոյանը պատերազմի ընթացքում իր նշանակալի բացթողումը համարել է այն, որ պատերազմի պայմաններում չի կարողացել հաղթահարել վարչապետի, պաշտպանության նախարարության և Գլխավոր շը-տաբի միջև առաջացած անհստակությունը և դրա հետևանքով առաջացող խոչընդոտները։ Արտակ Զաքար-յանն ասում է՝ Տոնոյանը մեղադրանքներն ուղղում է նաև վարչապետին: Որպես այս խնդրի հիմնավորում՝ Տոնո-յանը նշել է այն, որ 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպա-նության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործ-ընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։

Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձում է՝ Դավիթ Տոնոյանի կողմից օրենսդրական փոփոխությունների նախա-գիծ, որպես հանձնաժողովի նախագահ, չի ստացել, որով, ըստ Քոչարյանի, հնարավոր կլիներ ՊՆ-ԳՇ և վարչա-պետ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել:Դավիթ Տոնոյանի նշած՝ վարչապետ-պաշտպանութ-յան նախարարություն-Գլխավոր շտաբ ենթադրյալ խոչընդոտների մասին Factor TV-ն մեկնաբանություն խնդ-րեց նաև Զինված ուժերի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանից:

Վերջինն ասաց՝ նման տեղեկություններ իրեն հայտնի չեն: Արդյո՞ք Դավիթ Տոնոյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների հայտարարություններն օբյեկտիվ քննությունների առարկա կդառնան իրավապահների կողմից և կտրվեն սպառիչ պատասխաններ՝ հայտնի չէ:Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում պնդեց՝հիմա Արցախ-յան երկրորդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Նյութի Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS