Ինչու Արմեն Սարգսյանը որոշեց հրավիրել երեխաներին նախագահի նստավայր՝ պաղպաղակ ուտելու

Արմեն Սարգսյանը հրավիրել է երեխաներին նախագահի նստավայր՝ պաղպաղակ ուտելու.

Երեխաներն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով նախագահական նստավայրում էին: Նրանք եկել էին  պաղպաղակ ուտելու։ Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցների հետ հանդիպելիս նախագահը պատահաբար տեսնելով այդ կողմով անցնող երեխաներին, հրավիրել է նրանց իր նստավայր:

Նախագահը լիահույս է, որ սա ավանդույթի ուժ ձեռք կբերի և  Հայաստանի հեռավոր գյուղերից ու քաղաքներից, ինչպես նաև Արցախից  կհրավիրվեն երեխաներ՝ նախագահի հետ պաղպաղակ ուտելու:

Նախագահի խոսքերով այս շփումը շատ օգտակար կարող է լինել երեխաների համար, և, ի վերջո, նրանք կհասկանան, որ նախագահին  չպետք է միայն հեռուստացույցով տեսնեն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS