Ինչպես ազատվել ողնաշարի ցավերից առանց թանկարժեք դեղամիջոցների․․․

Ինչպես ազատվել ողնաշարի ցավերից առանց թանկարժեք դեղամիջոցների․․․Միլիոնավոր մարդիկ այսօր տառապում են մեջքի ցա-
վից, որը քրոնիկական հիվանդություն է և լրջորեն իջեցնում է կյանքի որակը։ Fithacker.ru կայքը գրում է, որ այս ցավը հիմնականում
մեղմում են ցավազրկող միջոցներով, սակայն դրանցից շատերը կողմնակի ազդեցություն են ունենում և վտանգի տակ դնում մեր ա-
ռողջությունը, նույնիսկ, եթե դրանք մեղմացնում են նշանների մեծ մասը։

Մեջքի ցավը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք են սպորտային վնասվածքները, դժբախտ պատահարները,
մկանների դեֆորմացիան և այլն։ Ամեն դեպքում, անկախ պատճառներից՝ նշանները նույնն են։ Մեջքի ցավը կարող է առաջանալ
տարբեր տարիքային խմբերի անձանց մոտ, բայց առավել հաճախ այն հանդիպում է մեծահասակ անձանց, ինչպես նաև՝ 30-40
տարեկան անձանց շրջանում։Առավել հաճախ մեջքի ցավ են ունենում այն մարդիկ, ովքեր սովոր չեն ֆիզիկապես ակտիվ լինել։

Ավելորդ քաշը և սխալ սնունդդ ևս կարող են մեջքի ցավի պատճառ դառնալ։Քաղցկեղի և արթրիտի որոշ տեսակները ևս կարող են
այսպիսի վիճակի պատճառ դառ-նալ։ Ծխողներն առավել շատ են հակված մեջքի ցավի, քանի որ չեն ստանում անհրաժեշտ նյութեր
մեջքի համար, և հազը կարող է ցավ առաջացնել։ Մեջքի ցավն առաջանում է նաև նստակյաց կենսակերպ ունեցող անձանց շրջա-
նում, ինչպես նաև նրանց շրջա-նում, ովքեր ուղիղ չեն նստում։ Ամեն դեպքում, այս ցավից կարելի է ազատվել առանց դեղամիջոցնե-
րի օգտագործման։

Դրա համար պետք է՝

  • ամեն օր վարժություններ արեք
  • խորը շնչեք
  • ազատվեք ավելորդ քաշից
  • վիտամին D օգտագործեք
  • ոգայով զբաղվեք
  • տաք և սառ կոմպրեսներ արեք
  • դադարեք ծխել
  • լիարժեք հանգստացեք
  • մերսումներ արեք
  • փորձեք պիլատեսով զբաղվել
  • խուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեջքի ցավի առաջացման պատճառ դառնալ։

Տարածված խնդիրներից մեկն էլ իրանի ցավերն են։ Այն շատ դժվար է հանգստացնել։ Հետևեք այս խորհուրդներին.

  • ճիշտ դիրքով քնեք
  • տաք լոգանք ընդունեք՝ մկանները թուլացնելու համար
  • օգտագործեք սառը կոմպրեսներ
  • փորձեք քնել տաք բարձի վրա։

Եղեք առողջ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS