Ինչպես արագ լվանալ պատուհանները. Փորձառու կնոջ խորհուրդները

Եթե որոշել եք լվանալ պատուհանները, ապա հետևեք այս խորհուրդներին, որպիսի ձեր կատարած աշխատանքն արդյունավետ լինի:

Ուշադրություն դարձեք եղանակին

Լվացեք պատուհանները, երբ ուժեղ քամի չկա, բայց և շոգ եղանակ չէ, քանի որ շոգից խոնավությունն արագ է գոլորշիանում, այդ պատճառով էլ մնում են տհաճ հետքեր:

Անուշադրի սպիրտ

Վերցրեք 1մլ սովորական անուշադրի սպիրտ, լուծեք 1լ ջրի մեջ: Պատուհանները կփայլեն: Միայն թե չմոռանաք ձեռնոցներ հագնել, իսկ լվանալուց հետո՝ օդափոխել սենյակը:

Քացախ

Մի բաժակ քացախը լցրեք 1 լ ջրի մեջ: ԿԵղտն ուղղակի անհետանում է: Պարզապես վերջում լվացեք պատուհանը նաև սովորական ջրով և սրբեք:

Թերթ

Պատուհանները լվանալուց հետո՝ շփեք դրանք թերթով: Անթերի մաքրությունը երաշխավորված է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS