Ինչպես մաքրել ներքնակը լաքաներից

Խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ մաքրել ներքնակը՝ բակտերիաներից ազատվելու համար, որոնք վտանգավոր են մեր առողջության համար:

Ներքնակը շատ կարևոր տեղ է զբաղեցնում տան մեջ, այն անհրաժեշտ է լիարժեք հանգստի համար: Այն մաքուր և լավ վիճակում պահելը կարևոր գործ է: Դա կօգնի խուսափել ալերգիայից, նաև ապահովել լավ քնի համար անհրաժեշտ պայմանները:

Ձեզ կառաջարկենք տնային մատչելի միջոցներ, որոնք կօգնեն պատշաճ կերպով մաքրել ներքնակները:

Ինչպես մաքրել ներքնակը՝ սոդայի միջոցով

Սոդայի հակաբակտերիալ հատկությունները թույլ կտան մաքրել լաքաները և վերացնել տհաճ հոտը:

Բաղադրիչներ.

  • սոդա՝ 40գ
  • ջրածնի պերօքսիդ 3%` 100մլ
  • հեղուկ օճառ՝ 2 կաթիլ

Սոդան և պերօքսիդը խառնել, ավելացնել հեղուկ օճառը և կրկին լավ խառնել, որպիսի միասեռ զանգված ստացվի:

Լցնել զանգվածը հեղուկացիրի մեջ, թափահարել և օգտագործել այն հատվածներում, որտեղ կան լաքաներ կամ տհաճ հոտ է գալիս: Երբ չորանա, մաքրել խոզանակի կամ փոշեկուլի օգնությամբ:

Ինչպես վերացնել ներքնակի լաքաները՝ սպիտակ քացախի օգնությամբ

Բաղադրիչներ.

  • սպիտակ քացախ՝ 1/4 բաժակ
  • սոդա 1/2 բաժակ
  • ջրածնի պերօքսիդ՝ 30մլ

Ներքնակի վրա լցնել սոդան, իսկ հետո քացախ ցանել: Մնացորդները մաքրել խոզանակով կամ փոշեկուլով: Եթե լաքան չմաքրվի, ապա սպունգը թրջել պերօքսիդով և շրջանաձև շարժումներով շփեք այդ հատվածը: Արագ չորացնելու համար կարելի է նաև վարսահարդարիչ օգտագործել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS