Ինչպես 4 նարնջից ստանալ 9 լիտր հյութ. Զարմացած եք փորձեք կհամոզվեք

Եթե պատրաստվում եք հյուրեր ընդունել և ձեզ անհրաժեշտ է  մեծ քանակության ըմպելիք, ապա այս բաղադրատոմսը դուք ճիշտ կանեք  մտապահեք: Այսքան հյութը կբավականացնի և դուր կգա բոլորին: Այն սիրում են նաև փոքրիկները: Կարող եք պատրաստել և դնել սառնարանում ու վայելել մի քանի օր:

Բաղադրիչները և պատրաստման եղանակը

4 նարինջները լավ լվանալ, վրան եռման ջուր լցնել, չորացնել, դնել սառցախցիկում  2 ժամ կամ  ավելի լավ է՝ ամբողջ գիշեր:

Կտրտել ոչ մեծ կտորներով և անցկացնել մսաղացով:

Եռացնել 3 լիտր ջուր, ապա սառեցնել և ստացված զանգվածը լցնել այդ ջրի մեջ: Թողնել, որ թրմվի մոտ 10 րոպե:

Քամել քամիչով կամ 5 շերտ ծալած թանզիֆով: Ստացված հյութին ավելացնել ևս 6 լիտր ջուր, 1 կգ շաքարավազ, 30գր. կիտրոնաթթու, ամբողջը խառնել և թողնել թրմվի մոտ մեկ ժամ:

Արդյունքում կստանաք 9 լիտր նարնջի անչափ համեղ հյութ: Իսկ մնացորդով կարող եք պատրաստել մուրաբա՝ ավելացնելով ըստ ճաշակի շաքարավազ և մի փոքր կիտրոնաթթու:

Եփեք միկրոալիքային վառարանում՝ կափարիչը փակ՝ 3 անգամ 5 րոպեով դնելով և հանելով:Ամեն անգամ հանելիս անպայման խառնեք:

Բարի ախորժակ:

Նյութի Աղբյուրը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS