Ինչպիսի՞ հայր կլինի Ձեր տղամարդը՝ ըստ հորոսկոպի նշանի

Խոյ

Խոյ հայրերը սովորաբար ուժեղ ու ամբիցիոզ են լինում։ Քանի որ Խոյը կրակի նշան է, նա կանի ամեն բան, որ իր երեխաները հաջողակ ու անկախ լինեն։

Ցուլ

Ցուլը՝ որպես հայր, սուպեր հուսալի է, քանի որ նա համարվում է կայուն ու շատ ավանդապաշտ։ Որպես հողի նշան՝ Ցուլն այն տղամարդն է, ում վրա կարելի է հենվել, ինչքան էլ նա խիստ է։ Այս նշանի տակ ծնված տղամարդիկ հասկացող ու հոգատար հայր են դառնում։

Երկվորյակ

Երկվորյակ հայրը, որպես կանոն, համարվում է «զվարճալի» ծնող։ Նա շատախոս է, սիրում է խաղալ, իսկ երբեմն իմպուլսիվ է, այդ պատճառով էլ նրանց դեպքում երբեք չեք կարող իմանալ՝ ով է երեխան, ով՝ ծնողը։

Խեցգետին

Խեցգետին հայրիկն այս նշանի իրական արտացոլումն է։ Դաստիարակությունը, պրակտիկ մոտեցումն ու անընդհատ ինչ-որ բանի անհրաժեշտությունը մշտապես մասնակցում են երեխաների դաստիարակությանը։

Առյուծ

Առյուծ հայրիկը համարվում է իր ընտանիքի հպարտ առաջնորդը, ով ժամանակ առ ժամանակ չափազանց քիչ ուշադրություն է հատկացնում իր երեխաներին։

Կույս

Կույս հայրիկը սիրում է կարգուկանոն՝ անկախ այն բանից՝ դա վերաբերում է մաքրությանը, թե դաստիարակությանը, որովհետև Կույսերը, ինչպես հայտնի է, նվիրված ծնողներ են։ Նա միայն լավագույնն է ուզում իր երեխաների համար։

Կշեռք

Կշեռք հայրերը նվիրված են ու նրբանկատ, բայց նրանց տանը պետք է հանգիստ լինի։ Այս հայրերը կարող են նաև հոգ տանել երեխաների արտաքինի մասին։

Կարիճ

Կարիճ հայրիկները սիրում են հավասարակշռություն ու գնահատում են ընտանիքի հետ անցկացրած ժամանակը։ Նրանք, որպես կանոն, խորը մտածողներ են ու իրենց երեխաների պաշտպաններ։

Աղեղնավոր

Այս ուրախ երիտասարդը սիրում է կյանքի ամեն րոպեն ու ուզում է, որ կյանքն արկածի վերածվի։ Իհարկե, այս մտածելակերպում ոչ մի վատ բան չկա, քանի դեռ երեխաները հայրիկին ընդունում են ոչ թե որպես իշխանություն ունեցող անձ, այլ ընկեր։

Այծեղջյուր

Այծեղջյուր հայրերը սիրում են լավ ու հուսալի պլան ունենալ, որին կհետևի ողջ ընտանիքը։ Այս տղամարդն այնպիսի հայր է, ով օրինակ է ծառայում երեխաների համար, իսկ իրավիճակը կարգավորելու համար երբեք ձայնը չի բարձրացնում։

Ջրհոս

Ջրհոս հայրիկը կարողանում է հիանալի զբաղվել երեխայի դաստիարակությամբ, սակայն կարող է հոգնել էմոցիոնալ դաստիարակությունից, որպեսզի խնայի իր զգացմունքները։ Համոզվեք, որ Ձեր զուգընկեր Ջրհոսը գիտի, որ նրա երեխաները կարող են ունենալ խորը զգացմունքներ։

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչ հայրիկները ստիպում են երեխաներին երազել։ Նա հանգիստ է ու զգայուն երեխաների պահանջմունքների նկատմամբ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS