Ինչպիսին կլինի 2021թվականի հունվար ամիսը կենդանակերպի նշանների համար
Խոյ
Աստղագուշակը նշանի ներկայացուցիչներին խստորեն խորհուրդ են տալիս 2021 թվականի հունվարին չափա-վորել իրենց հավակնությունները և չլողալ հոսանքին հակառակ՝ փորձելով հաղթահարել իրենցից անկախ հան-գամանքները: Համբերատար սպասեք ձեր ժամանակին, և այն անպայման կգա:
Ցուլ
Հունվարի առաջին երկու տասնօրյակներին Արևը կգնվի Ցուլին բարեկամաբար տրամադրված Այծեղջյուրի նշանում, և ողջ ամիսը խոստանում է շատ հարմարավետ ու արդյունավետ լինել այս նշանի բոլոր ներկայացու-ցիչների համար:
Երկվորյակ
Նոր՝ 2021 թվականի սկզբին Երկվորյակները, ովքեր ցանկանում են ստանալ ամեն ինչ միանգամից, պետք է ի-րենց նկրտումները հետին պլան մղեն: Տարվա սկիզբը ձեզանից լիարժեք նվիրվածություն կպահանջի, և միայն դրանից հետո, հունվարի վերջին, կհաջորդեն սպասված «Ձմեռ պապի նվերները»:
Խեցգետին
Նոր՝ 2021 թվականին, այս նշանի տակ ծնվածները պետք է իրենց սրտերում հնարավորինս մեծ տեղ տան ան-կեղծությանն ու սիրուն, և այդ ժամանակ լիովին կզգան թանկագին մարդկանց աջակցությունը:
Առյուծ
Հայտնի է, որ այս նշանի տակ ծնվածները կենդանակերպի մնացած բոլոր ներկայացուցիչներից ամենաակտիվն ու եռանդուննեն:Սպիտակ մետաղյա Ցուլի տարին կսկսվի փետրվարի 12-ից,իսկ առյուծներն արդեն պատրաստ են ակտիվ գործողությունների:
Կույս
Կույսի նշանի տակ ծնվածներին հանգիստ ու հավասարակշռված ամիս է սպասվում:
Կշեռք
2021-ի հունվարին այս նշանի ներկայացուցիչներին իմաստ ունի իրենց շրջապատել տնային հարմարավետութ-յամբ և ստանալ առավելագույն ուրախություն ընտանեկան ջերմությունից: Հարմարավետության մեջ ժամանա-կի հանգիստ, անշտապ հոսքը կչեզոքացնի պատուհանից դուրս եղած ցուրտը: Դրական նվաճումների ռիթմը պետք է հետաձգել մինչև ամսվա երկրորդ կեսը՝ կյանքից առավելագույն հաճույք քաղելու համար:
Կարիճ
Կարիճները արտասովոր, ստեղծագործ անձնավորություններ են՝ ինքնատիպ, երբեմն նույնիսկ չափազանց գլ-խապտույտ գաղափարներով: Նրանք միշտ վստահություն ունեն նոր գործ սկսելու և այն ավարտելու համար:
Աղեղնավոր
Անգամ պատուհանից դուրս եղած ձմեռային ցուրտը չի խանգարի Աղեղնավորին իրականացնել պլանավորված ամեն ինչ:
Այծեղջյուր
Նոր՝ 2021 թվականի, չափավորված և հանգիստ առաջին օրերից հետո Այծեղջյուրի նշանի տակ ծնվածները մի փոքր անհանգիստ ժամանակաշրջան կունենան իրենց գործերում ու անձնական կյանքում, և դրա հիմնական պատճառը կլինի շրջապատի մարդկանց թյուրըմբռնումը: Ստիպված կլինեք սպասել, մինչև բնությունն ու իրա-դարձությունների բնական ընթացքն աշխարհին կապացուցեն Այծեղջյուրների ուժը:
Ջրհոս
Նոր տարվա արձակուրդներին Ջրհոսները պետք է ցուցաբերեն առավելագույն դիվանագիտություն և հիշեն այն ասացվածքը, որ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան որևէ վիճաբանություն: Հետևաբար, զսպեք մղումներն ուրիշներին ասելու այն ամենը, ինչ մտածում եք նրանց մասին, նույնիսկ, եթե ինչ-որ մեկը ձեզ շատ է զայրաց-նում․ պարզապես նվազագույնի հասցրեք նրա հետ շփումը և վեճի մի բռնվեք։
Ձկներ
Ձկները վերջապես կարող են սրբել իրենց ճակատի քրտինքը և մի փոքր հանգստանալ: Շատ դժվար տարի է մնացել հետեւում: Իսկ առջեւում հաջողության և նվաճումների ժամանակն է: