Ինչ է իրենից ներկայացնում քնի պարալիզը և ինչի հետ է այն կապված

Քնի պարալիզը վիճակ է, երբ քնելիս կամ արթանանալիս մարդը գիտակից է և զգում է, որ չի կարողանում շարժվել կամ խոսել։ Այսինքն՝ ուղեղն արդեն պատրաստ է արթնանալուն, սակայն մարմինը դեռևս քնած է, կամ էլ՝ մարմինն արդեն քնել է, իսկ ուղեղը՝ ոչ։

Հարկ է նշել, որ գիտնականների կարծիքները քնի պարալիզի մասին շատ են տարբերվում. ոմանք կարծում են, որ այն վտանգավոր է առողջության համար, մյուսները՝ ոչ։ Անխոս, քնի պարալիզի ժամանակ մեր ուղեղը պատկերում է արտասովոր, երբեմն նաև սարսափելի պատկերներ, որի պատճառով ծանրաբեռնվում է նյարդային համակարգը։ Դա հասկանալի է. չէ՞ որ մարդը վախեցած է լինում։

Մարդկանց մոտ 8%-ը կյանքում գոնե մեկ անգամ ունեցել են քնի պարալիզ։ Նման վիճակում մարդու գտնվելու ժամանակը կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Առաջին մարդը, որը նկարագրել է քնի պարալիզի վիճակը, Իսբրանդ վան Դիմերբրեքն էր։ Նրա հիվանդը 50-անց տարեց կին էր, որը առողջության հետ կապված ոչ մի խնդիր չուներ։

Քնի պարալիզի ժամնակ զգացողությունների մի քանի տեսակ են առանձնացնում։ Դրանցից մեկն ուղեկցվում է տեսողական հալուցինացիաներով, մյուսը՝ կրծքավանդակի շրջանում խիստ ճնշմամբ, երրորդը՝ քնած ժամանակ սավառնելու տպավորությամբ։

Գիտնականների համար բավականին բարդ է քնի պարալիզի իրական պատճառները պարզելը, քանի որ հենց իրենք՝ հիվանդներն անգամ չեն կարողանում նման վիճակը մանրամասնորեն բնութագրել։ Սակայն գիտնականները կարծում են, որ դա կարող է կապված լինել արագ քնի հետ, երբ ուղեղը շատ ակտիվ է, իսկ մյուսները քնի պարալիզի պատճառ են համարում ուղեղի ու մարմնի արթնանալու սինխրոն չլինելը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS