Ինչ կենդանի եք Դուք ըստ սլավոնական հորոսկոպի

Հին սլավոնական հորոսկոպը շատ ճիշտ է բնութագրում մարդու բնավորությունը ըստ իր ծննդյան օրի:

Շուն (Նոյեմբերի 10- դեկտեմբերի 9)

Շան առանձնահատկությունը նվիրվածությունն է և քաջությունը: Շանը կարելի է վստահել փող, գաղտնիքներ և ձեր սեփական կյանքը: Շան համար շատ կարևոր է ապրել իր խղճին համաձայն:

Արջ (դեկտեմբերի 10 — հունվարի 9)

Արջը անտառի տերն է, բայց ոչ կենդանիների թագավորը, որովհետև արջերը շատ ալարկոտ են: Արջերը շատ ուժեղ են և ճարպիկ: Արջերը, չնայածմ իրենց ուժին, ներողամիտ են, քչով բավարարվող և շատ պարզ ու անհոգ: Սիրում են հարմարավետություն:

Ռոսոմախա (հունվարի 10-ից փետրվարի 9-ը)

Ռոսոմախան իր տարածքը կատաղի պաշտպանում է օտարներից: Նա ազնիվ է, իր գործին նվիրված: Նա շատ մաքրասեր է: Ագռավները իմաստուն են: Նրանք շատ հանգիստ են և երբեք չեն շտապում: Ագռավի հորոսկոպի մարդիկ անկոտրում են:

Աքիս (մարտի 10- ապրիլի 9)

Աքիսները երբեք տեղում չեն նստում, անընդհատ շարժման մեջ են: Չափից դուրս ինքնավստահ են, բայց նաև շատ բարի և օգնության հասնող մարդիկ են:

Գորտ (ապրիլի 10- մայիսի 9)
Այս մարդիկ կարող են ցանկացած աշխատանք կատարել: Նրանք երբեք չեն վհատվում և ամեն տեղ իրենց լավ են զգում: Դա էլ խանգարում է, որ նրանք ձգտեն ավելիին:

Ծղրիդ (մայիսի 10- հունիսի 9)

Ծղրիդները երբեք հոգնածությունից չեն բողոքում: Շատ արագ են կողմնորոշվում նոր շրջապատում: Մարդկանց հետ հեշտ են շփվում: Չնայած այն բանին, որ կարող են սկսած գործը կիսատ թողնել, շատ աշխատասեր են:

Խոմյակ (հունիսի 10- հուլիսի 9)

Այս մարդիկ կարող են ամբողջ օրը աշխատել առանց հագստանալու: Նրանք բարի են, ոչ մի տեղ չեն շտապում և շատ են սիրում հանգստանալ:

Խխունջ (հուլիսի 10- օգոստոսի 9)

Նրանք շատ զգայուն են: Նրանք զգում են այլ մարդկանց հույզերը: Բայց սեփական հույզերը պատրաստ չեն կիսել այլ մարդկանց հետ: Խելացի են: Կարող են արագ համոզել և ղեկավարել: Աշխատասեր են, համարյա երբեք անգործ չեն լինում: Պատասխանատու մարդիկ են: Հեշտությամբ հաղթահարում են դժվարությունները:

Բզեզ (Սեպտեմբերի 10- հոկտեմբերի 9)

Այս մարդիկ իրենց էությամբ փիլիսոփաներ են: Աշխատանքում արագ հասնում են բարձունքների:

Կուղբ (հոկտեմբերի 10 — նոյեմբերի 9)

Կուղբերը սիրում են, որ ամեն ինչ իր տեղում լինի: Չեն սիրում շտապել: Ինքնավստահ են և սիրում են նախօրոք կազմել օրվա ծրագիրը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS