«Իշխանութ յունը, ԱԱԾ-ին տե ռորի ենթարկե լով, վերց րել ու հրապարակել է տեսանյութը». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թեև իշխանությունը հոգեվարքի մեջ է, նրա հեռանալը` անխուսափելի և մերձավոր ապագայի հարց է, ու այն ինչ հիմա կասեմ 18-երորդական նշանակության է, բայց` պետք է արձանագրվեն բոլոր այն իշխանազանցում-ները և իրավախախտումները, որոնք իշխանական խմբավորումը և նրա պարագլուխը թույլ են տվել և տալիս:
Ուրեմն, բոլորդ տեսել եք կառավարական տանը տեղի ունեցած հայտնի տեսանյութը:

Եկեք մի կողմ դնենք դրա բովանդակությունը ու կենտրոնանանք հենց տեսանյութի վրա` որպես դատավարա-կան ապացույց:Նշված տեսանյութը պարունակող սարքերը եղել են առգրավված ԱԱԾ-ի կողմից, եղել են կցված քրեական գործի նյութերին և ծածկված են եղել նախաքննական գաղտնիքով: Այդ օրերին իշխանությունը լծված էր «հողերի հանձնում» օպերացիայից հանրության ուշադրության շեղումով ու ԱԱԾ-ին տեռորի ենթարկելով վերցրել ու հրապարակել է տեսանյութը:

ԱԱԾ-ն հորդորել է խոսնակ Մանեին չհրապարակել տեսանյութը, բացատրել են, որ դա խոչընդոտում է քննութ-յանը, որ խախտվում է քննության գաղտնիությունը ու նմանատիպ այլ իրավաբարոյախրատական մասաժներ: Բայց խոսնակ Մանեն պետք է կատարեր «Դավաճաններ» իշխանական խմբավորման պարագլխի հանձնարա-րությունը ու պետք է շեղեր հանրության ուշադրությունը, որ հանրությունը կերակրվի զանգվածային անկար-գությունների տեսարաններով, որ չհիշի որ Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրը, ով վարչա-պետ չկարողացավ դառնալ ու մնաց խմբագրի կլիշեյի մեջ, հողերը ծախեց, մի ամբողջ սերունդ մատաղ արեց, որ Մեհրիբանի չայը դրեց ու դուրս եկավ Շուշիից:

Հուսով եմ ԱԱԾ-ի մի անկյունում էս ամեն ինչը փաստաթղթավորածա, որովհետև չենք թողնելու թռնեն երկրից, նրանք պետք է խախտում առ խախտում պատասխան տան Հայկական նյուրնբերգում»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS