Իսկ Դուք գիտեք ինչու եք հաճախակի հորանջում

Շատերը նկատած կլինեն, որ հորանջող մեկին տեսնելիս իրենց մոտ էլ հորանջելու ցանկություն է առաջանում: Իրականում մենք դա անում են անգիտակցաբար, քանի որ մեր ուղեղը պարզապես չի կարող դիմակայել այդ վարակիչ ցանկությանը:

Շատերին թվում է, թե հորանջը քնի պակասի արդյունք է, սակայն մարդու վարքագծի ամենատարածված ու տարօրինակ բաղադրիչներից մեկը համարվող, առեղծվածային այս երևույթը շատ ավելի բարդ բնույթ է կրում և կարող է բազմաթիվ պատճառներով ի հայտ գալ ու մի շարք գործառույթներ իրականացնել:

Գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրում են և գիտական բացատրություններ են ներկայացնում, թե ինչու է հորանջելն այդքան «վարակիչ»:

Հորանջող դեմք տեսնելը լուսանկարներում կամ տեսանյութերում հորանջելու ցանկություն կարող է առաջացնել: Եթե անգամ հորանջելու մասին կարդալիս մարդ հորանջելու ցանկություն է ունենում, նշանակում է նա մտքում պատկերացնում է այդ տեսարանը:

Գիտնականները հորանջելու վարակիչ հատկությունը կապում են կարեկցանքի հետ, այսինքն` ուրիշների էմոցիաները և զգացմունքները կիսելու ունակության հետ: Հորանջող մարդու կամ կենդանու տեսնելիս անմիջապես ակտիվանում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է կարեկցանքի համար:

Մարդիկ նախ և առաջ սթրեսի պայմաններում ուղեղի զգոնությունը պահպանելու նպատակով են հորանջում: Հորանջելու վարակիչ հատկությունը ակտիվանում է արդեն 4 տարեկանից: Իսկ հենց հորանջելու պահանջը բացատրվում է հոգնածությամբ, ձանձրույթով և թթվածնի պակասով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS