Իրավիճակն Արցախում 09։00 դրությամբ․ Րոպեներ առաջ մանրամասներ ներկայացրեց Շուշան Ստեփանյանը

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբե-րական կայուն-լարված:Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:

ՊԲ ստորաբաժանումները հաջո-ղությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

По всей протяженности линии соприкосновения в Карабахе идут бои локального значения.Кроме очаговых боев в центральном направлении противник предпринял попытки диверсионного проникновения, которые были пресечены.Пресекаются также попытки изменения азербайджанской стороны оперативной обстановки в свою пользу.

Տեղեկատվությունը Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS