Լելե Թեփե բարձունքը վերցրեցինք. մարտերը շարունակվում են Ադրբեջանի տարածքում

Ջնջել էի այս գրառումը, քանի որ ճշտված չէր,իսկ հիմա համոզված դնում եմ.Վիտալի Բալասանյանը Ալիևի հաղ-թաթուղթը դարձած Լելե թեփեն (Վարազաթումբ) վերցրեց։ Մարտերը շարունակվում են արդեն Ադրբեջանի տա-րածքում։ Աշոտ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից Ադրբեջաներենում «Լելե Թեփե» հորջորջվող բարձունքի հայկական անունը Վարազաթումբ է եղել, որը մոռացվել է ժամանակի ընթացքում:

Այդ 90-ի մոտ պապիկը պատմեց, որ, ըստ իր լսած բանահյուսության, Վաչագան թագավորը գալիս էր Արաքսի հովիտ՝ վարազի որսի, և նրա արքունի որսորդները այդ թմբի վրայից դիտում էին տարածքը և փող փչում վա-րազ նկատելու դեպքում: Այդ ժամանակաշրջանից ի վեր՝ բարձունքը, չնայած ոչ մեծ բարձրությանը, ստացավ «Վարազաթումբ» տեղանունը:

Կարծում եմ՝ այս բացահայտումից հետո, արժե գոնե հայկական հրապարակումներում կիրառել «Վարազա-թումբ»-ը՝ վերականգնելով Վաչագան թագավորի շրջանում սկիզբ առած ավանդապատումն ու անվանումը, որը 19-20-րդ դարում փոխարինվեց «Լելե Թեփե» տարբերակով:

Նյութի աղբյուրը` http://old.yelaket.am/?p=5260&l=am
Source: https://armlife.am/news/122986.html?fbclid=IwAR1Ch_-yYaobg_uU2NTmV0i5dbOfma2M5RkZELvXj5yGYdNqsy1ErCpo4xs

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS