Լևոն Երանոսյանը ծառայողներին ստիպել է, որ իր դաշտերում ու շուկայում աշխատեն, իսկ սոցփաթեթի 20 հազար դրամները գնացել են անհայտ ուղղությամբ

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի ազատումից հետո Ներքին զորքերում սկսել են շրջանառել և նոր հրամկազմին ներկայացնել Լևոն Երանոսյանի կողմից տարիներ շարունակ արված չարաշահումները, անօրինական գործողությունները:

Ավելին, զորքերում կա տրամադրվածություն, որպեսզի չարաշահումների մասով քրեական գործ հարուցվի ևոր  Լևոն Երանոսյանը`  շարքայինից և հրամանատարներից գրպանած գումարները հետ վերադարձնի:

Ինչպես ArmLife.am-ին հայտնեց Ներքին զորքերի ծառայողներից մեկը՝ տարիներ շարունակ Լևոն Երանոսյանը ստիպել է, որ զորքն ամեն ամիս աշխատավարձից գումար հատկացանի տարատեսակ հիմնադրամներին, սոցիալական փաթեթի գումարներ փոխանցի Լևոն Երանոսյանի հետ փոխկապակցված գործակալին, հանգստյան գոտուն.

«Մեր սոցփաթեթի գումարները կազմում են 72 հազար դրամ, 52 հազարը փոխանցվել է ոչ թե գործակալության, այլ կոնկրետ գործակալի, որն այս օրերին անհետացած է, համարը հասնելի չէ:

Հիմնականում ուղարկել են Ծաղկաձոր` «Նուռ» հանգստյան գոտի, ասում էին՝ Երանոսյանն է այդպես ասել, չգիտեմ` իրենն էր,  թե ազգականինը, բայց պարտադրում էին: Ասել էին, որ սոցփաթեթով կարող եք գնալ նաև Դիլիջանում գտնվող «Լեռնային Հայաստան» հանգստյան գոտի:

Գիտեք՝ տարիներ շարունակ 52 հազար է փոխանցվել, մնացած 20 հազարը մեր հաշիվներից դուրս են հանել, բայց չեն փոխանցել ոչ հյուրանոցին, ոչ էլ այլ ծախսերի համար:

Պատկերացրեք՝ «Արգավանդի»  և «Դավթաշենի» զորքի թիվը,  պարզ կլինի, թե որքան է գրպանվել: Նախկինում, եթե բարձրաձայնեինք՝ մեզ պարզապես կզրկեին աշխատանքից: Ծառայողներին միայն այսպիսի բաներ չեն պարտադրվել, այլ նաև Երանոսյանը ստիպել է, որ իր դաշտերում, շուկայում ծառայողներն ամռան ամիսների ընթացքում աշխատեն և  դա ներկայացվել է որպես հրաման:

Էլ չեմ ասում գումարով կոչումներ շռայլելու, անօրինական բազմաթիվ հրամանների մասին: Հետամուտ լինելու դեպքում վստահ եմ՝ բոլոր ծառայողները կհամագործակցեն բացահայտումներ անելու  համար»,-շեշտեց որպես շարքային ծառայող ներկայացած անձը, ով չցանկացավ հրապարակել իր անունը:

Նա ընդգծեց, որ սպասում են իրավապահների գործողություններին՝ կոնկրետ Լևոն Երևանոսյանի կողմից թույլ տված չարաշահումների մասով:

Աղբյուր՝ ArmLife.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS