Կանաչ ընկույզը կփոխարինի մի ողջ դեղատուփի. Ահա թե ինչ օգտակար հատկություններ ունի

Հիպոթիրոիզմը՝ հիվանդություն է, որն առաջանում է վահանաձև գեղձի հորմոնների անբավարարության արդյունքում։ Վահանձև գեղձի դիսֆունկցիայից աշխարհում տառապում են միլիոնավոր մարդիկ։ Հիպոթիրոիզմը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և խանգարում օրգանիզմի փոփոխությունների գործընթացները։

Այս հիվանդության արդյունքում առաջանում են մի շարք առողջական խնդիրներ։

  • քրոնիկ հոգնածություն
  • քաշի ավելացում
  • փորկապություն,
  • նյութափոխանակության խանգարում,
  • խոսելու և շարժամ ունակությունների վատացում,
  • նյարդայնություն,
  • ցածր լիբիդո,
  • մրսածության զգացողություն,
  • խոլեստերինի մակարդակի բարձրացում,
  • այտուցվածություն

Կանայք վահանաձև գեղձի խնդիրներով տառապում են 10 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ։ Հատկապես 35 տարեկանից հետո։ Այդ խնդիրների բուժումը համարվում է բարդ գործընթաց և ունենում բազմաթիվ այլ բացասական ազդեցություններ։ Բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ և յոդի պակաս, մենք առաջարկում ենք մի միջոց, որը հիմնված է կանաչ հունական ընկույզի վրա։

Այս խառնուրդը պատրաստելու համար հարկավոր է կանաչ հունական ընկույզներ, որոնք հավաքել են մայիսի 20-ից մինչև հունիսի 15-ը ընկած հատվածը։ Այդ ընթացքի ընկույզները պարունակում են մեծ քանակությամբ C վիտամիններ, յոդ և ցինկ։ Պետք է հավաքել կանաչ ընկույզները առանց շականակագույն հետքերի և այնպիսինները որոնք վնասված չեն։

Ընկույզի հասունությունը կարող եք ստուգել ասեղի օգնությամբ։ Եթե ասեղը հեշտությամբ անցնում է ընկույզի միջով և ծակած տեղից սկսում է հյութ հոսել, ուրեմն պտուղը կարելի է հավաքել։ Այդպիսի ընկույզները հեշտ է կտրել դանակով։

Հունական ընկույզները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, եթերային յուղով, օրգանիկ թթուներով և յոդով։ Ի զուր չէ, որ այս պտղի երկրորդ անունը՝ «թագավորական ընկույզ» է։ Կանաչ ընկույզը մեղրով պարզվում է ունի երիտասարդացնող ազդեցություն ամբողջ օրգազնիմի վրա։ Այն օգտագործվում է արյունը մաքրելու նպատակով, ինչպես նաև լավ հակաբորբոքիչ է և պայքարում է ուռուցքների դեմ։

Ինչպես պատրաստել այդ միջոցը։ Ձեզ հարկավոր է՝

  • 1 կգ կանաչ հունական ընկույզ,
  • 1 կգ բնական մեղր,
  • ապակե տարա

Պատրաստման եղանակը՝

  1. Լավ լվացեք ընկույզը և կտրտեք այն ոչ մեծ կտորների։
  2. Դրեք ընկույզները ապակե տարայի մեջ և լցրեք վրան մեղր։ Եթե մեղրը շաքարակալվել է, պահեք այն գոլորշու վրա, որպեսզի այն հալվի։ Ընկույզը պետք է լինի ամբողջովին ծածկված մեղրով։ Մեղրի ազդեցության տակ ընկույզը ինտենսիվ սկսում է բաց թողնել իր հյութը։
  3. Փակեք այն կափարիչով և դրեք մութ վայրում 1 ամիս։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է խառնել այն։
  4. Հեռացրեք ընկույզները և քամեք հյութը։

Ստացված հեղուկը կարելի է ընդունել օրվա մեջ 3 անգամ՝ թեյի գդալով սնունդը օգտագործելուց առաջ։ Կանաչ ընկույզի մեղրով թուրմը՝

  • ամրացնում է իմունիտետը,
  • բարելավվում է հիշողությունը,
  • բարձրացնում է աշխատունակության մակարդակը,
  • կիրառվում է սակավարյունության, թուլության և հիպոթիրոիզմի ժամանակ։
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS