Կարևոր․․․Ինչ է պետք իմանալ նախքան Վագրի տարվա սկսվելը

Կարևոր․․․Ինչ է պետք իմանալ նախքան Վագրի տարվա սկսվելը։Շատ քիչ ժամանակ է մնացել մինչ Նոր տարվա գալը։ Այն խոստա-
նում է լինել շահութաբեր, բարենպաստ ու երջանիկ, սակայն կարևոր է հետևել որոշակի կանոնների։

Ինչպես նախապատրաստել տունը

Որպեսզի դրամապանակը դատարկ չլինի, իսկ հոգում տիրի անդորր, տանը կապիտալ մաքրություն արեք։ Հատկապես կարևոր է
ազատել տունը՝

  • կոտրած իրերից և ճաքած սպասքեղենից
  • անպետք կտրոններից, պայմանագրերից
  • ժամկետանց մթերքից ու դեղերից
  • հին թերթերից ու ամսագրերից

Ինչ հագուստով դիմավորել Վագրի տարին

Աստղաբանները վստահեցնում են, որ Նոր տարվա առաջին վայրկյաններին պետք է պահել բաղձալի երազանք և շամպայնի բաժա-
կի մեջ ոսկեգույն մետաղադրամ գցել․ այդ դեպքում կունենաք բարենպաստ տարի։ Բնականաբար, տարին պետք է դիմավորել հա-
մապատասխան գույներով։Որպեսզի արժանանաք Վագրի աջակցությանը, պատրաստվեք, ընտրեք հետևյալ գույները․

  • դեղին
  • նարնջագույն
  • սև
  • ոսկեգույն
  • ավազի գույն
  • դարչնագույն

Ինչ գույն խորհուրդ չի տրվում հագնել Ամանորը դիմավորելիս

Վագրին դուր չեն գալիս արհեստական (նեոնային) երանգները։ Պետք չէ Նոր տարվա առաջին գիշերը կրել նաև մանուշակագույն
հագուստ։

Ինչպիսի սեղան գցել

Սեղանի վրա գլխավորը՝ զարդարանքն է։ Ընտրեք սպիտակ սփռոց ու անձեռոցիկներ, ցանկալի է ոսկեգույն դետալներով։ Անպայ-
ման դրեք սեղանին նարինջ, մանդարին, արքայանարինջ։ Մի մոռացեք, որ Վագրը վայրի կենդանի է, այնպես որ մսային ուտեստ-
ները ևս ավելորդ չեն լինի։Մի անտեսեք նաև կանաչ աղցանները։ Սեղանը գեղեցիկ տեսք կունենա, եթե զարդարեք այն փոքր ճյու-
ղերով։

Որտեղ դիմավորել Նոր տարին

Իհարկե, լավագույն տարբերակը տանը դիմավորելն է։ Սակայն կարող եք նաև դիմավորել մտերիմների տանը։ Բայց կա կարևոր պայման․
խուսափեք աղմկոտ հավաքույթներից։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS