Կարևոր լուր․ ԿԳՄՍ նախարարությունը սահմանել է աշակերտների գարնանային արձակուրդները և ուսումնական տարվա ավարտը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կորոնավիրուսով պայմանավորված, ու-սումնական գործընթացներում, ժամկետներում սահմանում է ոչ սատնդարտ կարգավորումներ:«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղա-կալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս տարի գարնանային արձակուրդներ են նախատեսված առաջին և երկ-րորդ դասարանցիների համար:

Առաջին դասարանցիների համար նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիների համար՝ մարտի 22-28-ը:«Մյուս դասարնների համարարձակուրդ նախատեսված չէ` հաշվի առնելով աշնանային մեծ դադարը:Թեպետ ընթացքում,առողջապահական իրավիճակից ելնելով, պարբե-րաբար քննարկում ենք անցկացնում մեր գործընկերների հետ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է ուսումնական տարվա ավարտին, ապա Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այն միատեսակ չի լի-նելու:12-րդ դասարանների պարագայում, որտեղ կաn ավարտական և միասնաական քննությունների կազմա-կերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին:

Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևո-ղությունը կարճ է:

Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS