ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու մասին

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու մասին

Այսօր «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»- ում  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրառանալով ու պատասխանելով կրթական ոլորտին վերաբերող մի շարք օրակարգային ու հրատապ հարցերի, խոսեց նաև հետագայում բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու իր ցանկության մասին:

«Անվճար և մատչելի կրթությունը ընդհանուր կրթական քաղաքականության խնդիր է, որը մենք պետք է քննարկենք: Շատ հուսով եմ, որ առաջիկա տարիներին տնտեսական բավարար աճ ապահովելով՝ մենք  նաև կանդրադառնանք ու կքննարկենք բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու հարցը:

Հիմա չեմ ուզում ասել, որ սա օրակարգային հարց է՝ հաշվի առնելով տնտեսական իրավիճակը, բայց դա  շատ ցանկալի կլինի, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը ամբողջությամբ անվճար լինի»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS