Կենսաբանական ծնողները ծննդատնից վերցրեցին միայն տղա երեխային, իսկ աղջկան թողեցին փոխնակ մոր մոտ․․․

Կենսաբանական ծնողները ծննդատնից վերցրեցին միայն տղա երեխային, իսկ աղջկան թողեցին փոխնակ մոր մոտ․․․Փոխնակ մորը
ծննդաբերությունից առաջ հիվանդանոց են հասցրել կենսաբանական ծնողները։ Մայրիկը՝ վառ և շքեղ արտաքինով կին էր, ամու-
սինն էլ, ակնհայտ էր, որ գործարար է։ Կինն անդադար հուզված շրջում էր միջանցքում, անհամբեր սպասում։

Նրանք հոգացել էին, որ փոխնակ մայրը պառկի ամենաթանկ պալատում, ոչ մի բանի կարիք չունենա։ Ծննդկանն իրեն լավ էր զգում,
հղիությունն առանց բարդությունների էր ընթացել։Մի քանի ժամ անց ծնվեցին փոքրիկները՝ աղջիկ և տղա։ Լիովին առողջ և ամրա-
կազմ երեխաներ էին, երկուսն էլ նման էին հորը։ Փոխնակ մայրը հոգնած էր, պալատ տեղափոխվելուց հետո քնեց, իսկ կենսաբանա-
կան ծնողները՝ հանգիստ շունչ քաշելով, գնացին տուն։

Առավոտյան բոլորին մեծ անակնկալ էր սպասվում․ կենսաբանական ծնողները դիմում գրեցին, որ հրաժարվում են աղջիկ երեխայից։
Ասացին, որ իրենց ժառանգորդ է պետք, տղային ուզում են, իսկ երկու երեխա մեծացնել չեն կարող։ Փոխնակ մոր ծառայությունների
դիմաց նրանք վճարեցին, ինչպես որ պայմանավորվել էին և ասացին, որ ինչ ուզում է, թող անի աղջկա հետ։Խեղճ կինն անդադար
արտասվում էր․ չնայած, որ երեխան իր հարազատը չէ, բայց չէ որ 9 ամիս կրել է նրան, խոսել հետը․․․

Սիրել։ Ցերեկը նրա մոտ եկավ ամուսինը․ նրանք մի քանի ժամ ինչ-որ բան էին խոսում, իսկ հետո էլ բարձր տարամդրությամբ գնա-
ցին բժիշկի սենյակ և հայտնեցին, որ երեխային իրենք կվերցնեն։ Ի վերջո, ինչ կարևոր է, թե ում գեներն են, եթե երեխային իսկա-
պես սիրում են։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS