Կխոսեմ, ամեն ինչ կասեմ, չեմ ուզում․․․Ինչ է պատրաստվում ասել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը այսքան ժամանակ լռելուց հետո

«Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, մինչև որ կապաքինվեմ և ելույթ կունենամ»,- 168.am-ի հետ զրույցում ա-սաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք բանա՞կն է պարտվել արցախյան պատերազմում, թե՞ ներքին դավադրություն է եղել:

«Ես կխոսեմ, ամեն ինչ կասեմ, քաղաքական բաների մեջ չեմ ուզում մտնել»,- ասաց ԵԿՄ նախագահը: Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցինք նաև նրա առողջական վիճակից։ Վերջինս հայտնեց, որ բուժումը դեռ պետք է շարունակի.

«Մինչև դեկտեմբերի 24-ը հիվանդանոցում եմ եղել, էլի պետք է գնամ հիվանդանոց. ոտքիս ներվն է կտրվել, չի աշխատում, 4 օպերացիա եմ տարել՝ մեջքս, 2 ոտքերս»:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը վիրավորվել էր հոկտեմբերի 19-ին: Նա վիրավորում էր ստացել մեջքի և ոտքի շրջանում, բեկորային վնասվածքներ են:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS