Կնոջս հետ միասին ապրել ենք 12 տարի, 3 երեխա ենք մեծացրել, բայց միայն ամուսնալուծվելիս իմացա, որ հրեշի հետ եմ ապրել…

Կնոջս հետ միասին ապրել ենք 12 տարի, 3 երեխա ենք մեծացրել, բայց միայն ամուսնալուծվելիս իմացա, որ հրեշի հետ եմ ապրել…

Ժամանակի հետ միմյանց հանդեպ սառեցինք, իսկ հետո ես ուրիշ կնոջ հանդիպեցի: Սիրահարվեցի:Դե դա ինչպես է լինում…մեզ
մոտ սիրավեպ սկսվեց, շատ աննկատ:Հանդիպում էինք երկար ժամանակ, իսկ հետո էլ մի օր ասաց.

-Կամ ամուսնալուծվում ես, կամ մենք բաժանվում ենք:

Խոսեցի կնոջս հետ, որքան հնարավոր էր հանգիստ բացատրեցի: Անսպասելի էր, բայց նա ոչ գոռաց, ոչ արտասվեց: Ասաց, որ կա-
րող եմ հավաքել իրերս:Դասավորում եմ հագուստս, տեսնում եմ՝ նա էլ երեխաների իրերն է լցնում ճամպրուկի մեջ:Ասում է.

-Իսկ դու հույս ունեի՞ր, որ պիտի գնաս, հանգիստ ապրես, իսկ երեխաների մասին էլ միայն կիրակի օրերին հիշե՞ս: Ոչ, սիրելիս: Հի-
մա դու ունես լիարժեք ընտանիք. ավելի լավ է, երեխաները դեռ քեզ հետ մնան: Եթե ինձ լքում ես, անձնական կյանքս դասավորելու
հնարավորություն տուր:

Ասում է, իբր երեխաների համար պատասխանատվությունը պիտի հավասար կիսենք, չէ որ նրանք մեր երկուսինն են:Պարզվում է,
այսքան տարի հրեշի հետ եմ ապրել. ինչպե՞ս մարդ կարող է լքել երեխաներին՝ անձնական կյանքը դասավորելու համար…

Հիմա ինչպես այս ամենը բացատրեմ սիրելիիս:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS