Կողոպտիչը գիշերը թաքուն մտնում է տուն, որ գողություն անի, հանկարծ լսում է մի ձայն․ -Հիսուսը գիտի, որ դու այստեղ ես․․․ կարդալ մինչև վերջ

Գողը գիշերը ներխուժում է տուն։ Միացնում է լապտերը և սկսում փնտրել թանկարժեք իրեր։ Հանկարծ մթության մեջ ձայն է լսվում․

-Հիսուսը գիտի, որ դու այստեղ ես։

Կողոպտիչի սիրտը քիչ է մնում դուրս թռնի վախից։ Նա անջատում է լույսը և քարացած կանգնում։ Լռություն է։ Սպասում է մի քանի րոպե, հետո գլուխը թափ տալիս ու շարունակում որոնումները։

1-2 րոպեից նույն ձայնն է լսում․

-Հիսուսը նայում է քեզ։

Գողը սարսափահար սկսում է զննել սենյակը, և վերջապես լուսյն ընկնում է թութակի վրա, որի վանդակը դրված էր անկյունում։

—Դու ինչ-որ բան ասացի՞ր,-բարկացած ասաց գողը։

—Այո,-պատասխանեց թութակը,-ես պարզապես ուզում էի զգուշացնել քեզ, որ նա հետևում է քեզ։

Թալանիչը հանգիստ շունչ է քաշում։

-Զգուշացնե՞լ ինձ։ Բայց դու ո՞վ ես։

—Ես Մովսեսն եմ,-պատասխանում է թռչունը։

—Մովսե՞ս,-գողը սկսում է բարձր հռհռալ,-ախր ո՞վ է թութակին Մովսես անվանակոչում։

-Նրանք, ովքեր ռոթվայլերին Հիսուս են անվանել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS