«Կորիր գրողի ծոցը քո գենդերային այլասերվածությամբ…». մտավորականը՝ Արսինե Խանջյանին

Օտար երկրյա քաղաքացի կանադահայ դերասան եւ հասարակական գործիչ ԱՐՍԻՆԵԽԱՆՋՅԱՆԸ կրկին ակտիվացել է եւ որոշել խառնվել հայաստանյան ներքին գործերին` իշխանությանը թելադրելով, թե ինչ քայլեր պետք է անի:

Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հույս է հայտնել, թե տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի նաեւ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը: Ընդ որում՝ այս հարցում իշխանությանը չդիմելը, այն օտար ազդեցությունների հետեւանք համարելը Ա. Խանջյանը տգիտություն է որակել՝ վիրավորելով ՀՀ քաղաքացիների առնվազն 98 %-ին: Իսկ, ըստ էության, սրբապղծությունը եւ այլասերումը որակել, որպես հարգանք սիրո եւ անկախ ինքնության հանդեպ։

Անդրադառնալով Ա. Խանջյանի հայտարություններին՝ բանաստեղծուհի, արծաթագործության եւ ոսկեգործության ժողովրդական վարպետ ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշում է.

 «Գիտեք, ինքնասիրահարված կանայք ավելի վտանգավոր են, քան տղամարդիկ, քանզի այդ կանայք իրենցից այն կողմ ոչինչ չեն տեսնում, զուբրիտ արած մի քանի նախադասություն են ասում: Հերթով բոլոր մարզերում, ես ուշադիր լսում էի, ասես, իրենք են հեղափոխության ե՛ւ գաղափարը, ե՛ւ ժողովրդի հզոր կամքը»: Ապա դիմելով Արսինե Խանջյանին՝ մտավորականը հարց է հղում. «Դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում, որ հայ ժողովրդի 98 տոկոսին տգետ ու վերադաստիարակման կարիք ունեցող համարես: Ես քեզ գոնե մինչ այս հարգում էի, բայց հիմա կասեմ՝ կորիր գրողի ծոցը քո գենդերային այլասերվածությամբ…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS