Կտրականապես բացառեք այս մթերքը Ձեր սննդակարգից.Այն ամենաուժեղ կոնցերոգեններից է

Միգուցե այս տեղեկատվությունը ձեզ ցնցի, բայց դուք պարտավոր եք իմանալ
Գիտեի՞ք արդյոք, որ, հավանաբար, ձեր ամենասիրելի մթերքներից մեկը պարունակում է անհավանական վնասակար բաղադրիչներ:

Միայն հետխորհրդային երկրներում ամեն ամառ ուտում են գրեթե 7 միլիարդ նրբերշիկ: Սակայն քչերը գիտեն, թե որքան վնասակար են դրանք:

Ավանդական նրբերշիկները լինում են հավի, տավարի կամ խոզի: Միայն նրանում եղած միսը շատ հեռու է միս կոչվելուց: Մսի անվան տակ իրենց թույլ են տալիս օգտագործել ոտքերը, կաշին և այլ ոչ ախորժելի մսեղեն: Այսպես, հզոր մսաղացները ինչ ասես աղում են:

Իսկ ինչպե՞ս էիք պատկերացնում: Սակայն այսքանով չի ավարտվում նրբերշիկի բաղադրությունը: Ցանկալի համը ստանալու համար ավելացնում են տարատեսակ այլ հավելումներ, ինչպիսիք են՝ օսլա, սոյա, նատրի գլյուտոմատ, աղ և այլն:

Սրանք միայն այն հավելումներն են, որոնց մասին մենք գիտենք: Դրանց մեծ մասը չի հիշատակվում պիտակի վրա:

Անդրադառնալով երշիկեղենի բաղադրությանը ու ախորժելի տեսքին՝ չպետք է մոռանանք ամենակարևորներից մեկը՝ նրա այնքան հաճելի վարդագույն երանգը: Պետք է այստեղ ձեզ կրկին հիասթափեցնենք, քանի որ այդ գույնը ստանում են գունանյութի միջոցով:

Ոչ վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ խորը վերամշակված երշիկեղենը շատ վնասակար է առողջության համար: Այսպես, դրանք մեծացնում են լյարդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 67%-ով:

Բազմաթիվ վնասակար հավելումներից բացի, որ օգտագործում են մսի կոմբինատներում, կարելի է գտնել դրանցում նաև չափազանց վտանգավոր նիտրատներ և նիտրիտներ: Ահա, հենց սրանք են հանդիսանում հիմնական պատճառները ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների և աղիքների քաղցկեղի:

Քաղցկեղի ինստիտուտը անցկացրել է հետազոտություն, ըստ որի ապացուցել է, որ օրական ընդամենը մեկ նրբերշիկը մեծացնում է ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 21%-ով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS