Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info

Հոկտեմբերի 15-ին համացանցում երկու տեսանյութ տարածվեց. առաջինում երևում էր, թե ինչպես են ադրբե-ջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գործում էր Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանա-կության ստորաբաժանման խումբ: Լրացուցիչ այլ դետալների ուսումնասիրությունից կարելի է ենթադրել ու հս-տակեցնել, որ խմբում կար Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հատուկջոկատային:

Այս մասին հայտնում է Razm.info կայքը:«Նախ՝ տեսանյութում հստակ երևում է ադրբեջանցի հատուկջոկատա-յիններից մեկի համազգեստը և ռազմական հանդերձանքը: Հենց այս քողարկանախշերն ու հանդերձանքն է կը-րում Ադրբեջանի ՌԾՈւ հատուկջոկատայինների խմբերից մեկը:Համեմատության համար ներկայացնում ենք ՌԾՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների լուսանկարն ու Հադրութի ոճրագործների տեսանյութում երևացող զինծառայողներին. նրանք կրում են նույն քողարկանախշով հանդերձանք:

Համեմատական լուսանկար

Բացի այդ, ռազմական գործողությունների ընթացքում մենք ֆիքսել էինք ՌԾՈւ համազգեստով հատուկջոկա-տայինների՝ դեպի մարտական գործողությունների վայրեր տեղափոխման դրվագ: Տեսանյութում զինծառայող-ներն այն նույն համազգեստով են, որը կրում էր Հադրութի ոճրագործներրից մեկը:Տեսանյութը, ամենայն հավա-նականությամբ արվել էր Ֆիզուլիի շրջանի հատվածում, ինչը բավական մոտ է Հադրութին:

Ավելին՝ ՌԾՈւ հանդերձանքով հատուկջոկատայինների տեղափոխման տեսանյութում երևացող զինծառայող-ներից մեկը բացի այն, որ կրում է նույն համազգեստը, նաև ֆիզիկական կառուցվածքով ու դիմագծերով բավա-կան նման է ոճրագործներից մեկին։ Համեմատության համար հրապարակում ենք երկու տեսանյութերից առա-նձին կադրերը։

Ավելի ուշ պարզեցինք, որ երկրորդ տեսանյութում երևացողը հատուկջոկատային, ենթասպա, 2016թ. ապրիլյան պատերազմին մասնակցած Ալաքբերով Նաիգ Ֆաիգ օղլուն է (Naiq Faiq oğlu Ələkbərov)։Մինչ փորձում էինք վերլուծել Հադրութի ոճրագործների մասին այս բոլոր տվյալները, պարզեցինք, որ Հադրութի ոճրագործներից մեկին բավական նման Ալաքբերով Նաիգն արդեն ոչնչացվել է»,- գրում է կայքը։

աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS