«Հայաստանը ոչնչացման, դեգրադացիայի տարածք էր հայտարարված, և դրա իրականացնողները Ռ Քոչարյանն ու Ս Ս | ԳԱԼԱTV

1999թ.-ի հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանից խլվեց սուվերենությունը, և երկիրը հայտնվեց արտաքին կառավարման ներքո: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը ոչնչացման, դեգրադացիայի տարածք էր հայտարարված, և դրա իրականացնողները երկու ադմինիստրատորներն էին՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ա. Մանուչարյանի բնորոշմամբ՝ «Մարտի 1-ն», անկասկած, ողբերգական իրադարձություն էր, սակայն ինչո՞վ էին պակաս մյուս ողբերգական իրադարձությունները, որոնք սկսվեցին հոկտեմբերի 27-ից հետո: Նա նշեց, որ հիմա Հայաստանը ռազմական գործողությունների ընթացքում է, և խոսքն ամենևին էլ սահմանային իրավիճակի մասին չէ:

«Այսօր էլ դեռ շարունակվում են Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգությունները, թեև արտաքին կառավարումն իրականացնող ուժերի ողնաշարը կոտրվել է, նրանք դուրս են շպրտվել, սակայն ոչ ամբողջապես:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS