Հայրը թույլ չէր տալիս աղջկան հեռացնել անցանկալի մազերը․ Միայն տաս տարի անց դուստրը իմացավ իրական պատճառը․․․Վեր-
ջերս Reddit պորտալում Կարոլինա անունով աղջիկը պատմեց պատմություն, որը տասնյակ հազարավոր մարդկանց սրտերում ար-
ձագանք գտավ: Խոսքը վստահության և հոգատարության մասին է: «Հիմա ես 26 տարեկան եմ, միայն վերջերս իմացա հարցի պա-
տաս-խանը, որն ինձ տանջում էր ամբողջ 10 տարի: Ես լիարժեք ընտանիքում մեծացա՝ մորս և հորս հետ,բայց մորս հետ ընկերուհի-
ներ չենք: Կարող եմ ասել, որ ինձ հիմնականում հայրս դաստիարակեց:
Նա ուրախությամբ էր զբաղվում ինձնով: Երբ ես մեծացա, և եկավ ներքնազգեստ ու կոսմետիկա գնելու ժամանակը, նա ինձ հետ գը-
նում էր խանութներ և ինձ հետ շատ ժամանակ էր անցկացնում՝ մասնակցելով իմ կյանքին: 16 տարեկանում ես նրան հայտնեցի, որ
ուզում եմ անել կյանքիս առաջին մեղրամոմով մազահանությունը:Հայրիկը վարանեց և ինձ խնդրեց իրեն մի քանի օր տալ մտածելու
համար: Պարզ է, չէի համբերում փորձել այդ պրոցեդուրան: Ես երկար համոզում էի հորս, և նա, վերջապես, համաձայնվեց:
Բայց մեկ պայմանով: Մազահանում կանեմ ծնկիցս ոչ վերև: Ինչո՞ւ: «Հավատա ինձ և ավելորդ հարցեր մի տուր»: Իհարկե, ես ստիպ-
ված եղա համաձայնվել: Սրահը, ուր մենք գնացինք, լավագույնն էր:Երբ մենք մտանք կոսմետոլոգի աշխատասենյակ,նա լիովին հան-
գիստ ընդունեց ազդրերիս չդիպչելու խնդրանքը: Ես զգացողոթյուն ունեի, կարծես նա և հայրս ինչ-որ բանի մասին պայմանավորվել
էին, բայց շատ արագ այդ մասին մոռացա:
Մի քանի տարի անց ես մեկնեցի ուրիշ քաղաքում սովորելու, այնտեղ էլ աշխատանք գտա: Վերջերս հյուր եկա հարազատ քաղաք և
որոշեցի մազահանում անել նույն սրահում:Պարզվում է՝ այն նույն վարպետը դեռևս այնտեղ է աշխատում: Ես և նա զրուցեցինք,նա
ինձ պատմեց՝ հայրս ինչու այն ժամանակ այդպիսի պայման դրեց: Իմ հրաշք հայրիկը նախքան ինձ թույլ տալը անել այդ պրոցեդու-
րան ինքն էր փորձել:
Նա պետք է իր մաշկի վրա զգար՝ ինչի են ենթարկում իր սիրելի աղջկան: Նրան ոտքերի ամբողջական մազահանություն արեցին,
իսկ հաջորդ օրը նրա ազդրերը քերծվածքներով և կապտուկներով ծածկվեցին: Գլխավորը՝ նա դա այդպես էլ չպատմեց ինձ: Այդ նա
է, դրա համար ես հորս ավելի շատ եմ սիրում»: