Հայրը չէր կարողանում հասկանալ, թե ինչով է գիշերը ննջասենյակում զբաղվում իր փոքր որդին․․․ թաքնված տեսախցիկն ամեն ինչ բացահայտեց

Ամբողջ կյանքում ամերիկացի Քոդի Ռեյը վստահ էր, որ ինքը ամենաանթերի հայրն է։ Իսկապես, երեխաները բողոքելու առիթ չունեին․ հայրը նրանց ամեն ինչով ապահովում էր, նրանց հետ շատ ժամանակ անցկացնում և ընդհանուր առմամբ, ուշադիր էր։

Հատկապես շատ ժամանակ Քոդին հատկացնում էր նրան, որ դաստիրակված երեխաներ մեծացնի՝ հասարակության լիարժեք անդամներ։ Նա երեխաներին սովորեցնում էր էթիկայի և հարգալից վերաբերմունքի կանոնները։ Քոդիի տանը միշտ հավաքված էր, գործում էին կանոններ, որոնք չէին նախատեսում վազվզոցներ ու մանկական կամակորություն։

Որպեսզի ապահովի երեխաների անվտանգությունը, Ռեյը տան բոլոր սենյակներում տեղադրել էր տեսախցիկներ։ Ակնկալվում էր, որ հենց դրանք պիտի օգնեն բացահայտել տանը տեղի ունեցած ցանկացած պատահար։

Ամեն երեկո Քոդին դիտում էր տեսախցիկի ձայնագրությունները, սակայն դրանք միշտ գրեթե նույնն էին։Բայց մի օր Քոդին անսպասելի ու արտասովոր մի բան իմացավ։ «Անթերի հայրը» հանկարծ տեսավ, որ իր 6 տարեկան որդին գիշերվա կեսին բառիս բուն իմաստով ավազակություն է անում իր նննջասենյակում։

Դիլանը կանգնել էր մահճակալի վրա, այս ու այն կողմ գցում խաղալիքներն ու բոլոր իրերը, ձեռքերով հարվածում էր բարձերին, փաթաթվում էր ծածկոցով ու սենյակի մի ծայրից մյուսը վազում, անջատում ու միացնում էր լույսը․․․ Քոդին ուղղակի չէր հասկանում, թե ինչ է կատարվում որդու հետ, թե ինչու է երեխան իրեն նման կերպ պահում։

Հետո տղամարդը սկսեց հասկանալ․ որդին ընդամենն ուզում էր անել այն, ինչ իրեն արգելված է։ Հավանաբար, տղան բաց էր թողնում կուտակված էմոցիաները՝ դրանց ազատություն տալով։Ամենահետաքրքիրն այն է, որ վերջում Դիլանը նկատեց տեսախցիկը։ Ձայնագրությունն ավարտվեց նրանով, որ երեխան մոտեցավ տեսախցիկին ու անջատեց այն։

Առավոտյան սենյակում ամեն ինչ կարգի էր բերած։ Բաց թողնելով էներգիան՝ երեխան բոլոր իրերը դասավորել էր իրենց տեղերը և սենյակը կարգի բերել։ Ամեն ինչ՝ ինչպես հայրն է սովորեցրել։

Հետագայում Քոդին վերանայեց դաստիրակության իր մեթոդները։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS