Հայրը սպանել է հարազատ դստերը. Նա դա արել է հանուն աղջկա. Ուղղակի սարսափելի է

Այս պատմությունը տեղի է ունեցել Կանադայում: Հայրը, ում մասին բոլորը մինչ այդ ասում էին, որ նա բարի և ուրախ տղամարդ է, սպանել է իր ողջ ընտանիքին, քանի որ խղճացել է նրանց: Ռենդի Ջենզենը սպանել է իր 19 ամյա դստերը, որպիսի ազատի նրան տանջող միգրենից:

Ֆեյսբուքում տղամարդը գրել է, որ կրակել է աղջկան, քանի որ այլևս չէր կարողանում տեսնել, թե ինչպես է սիրելի դուստրը տառապում միգրենի պրիստուպների պատճառով: Տղամարդն ասել է, որ իր աղջկան կյանքից շատ էր սիրում:

Ջենզենը գրել է ֆեյսբուքի իր էջում, որ 10 օրում 3 սպանություն է գործել, և բոլորն էլ կարեկցանքի զգացումից ելնելով:

Սկզբում տղամարդը սպանել է կնոջը, որպիսի նա ականատես չլինի հարազատ երեխայի մահվանը: Մի օր անց սպանել է քրոջը, որպիսի նա ստիպված չլինի իր վրա վերցնել եղբոր համար պատասխանատվության բեռը: Սկզբում ֆեյսբուքի օգտատերերը լուրջ չեն ընդունել տղամարդու հայտարարությունը, սակայն երբ ոստիկանները եկել են նրա տուն, հայտնաբերել են, որ Ջենզենն ինքնասպան է եղել: Նա երկտող էր թողել, որտեղ գրված էր, որ իր ամբողջ ընտանիքն այժմ անցավ ապրում է դրախտում:

Սպանված աղջիկը՝ Էմիլին, այնքան էլ չէր ուզում մահանալ: Ավելի վաղ նա իր էջում գրել էր, որ չի ուզում կյանքին հրաժեշտ տալ: Նա գրել էր.

-Յուրաքանչյուր անգամ, երբ ես սկսում եմ ինքս ինձ խղճալ, ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ողջ եմ: Ես բողոքում եմ ցավից, բայց չէ որ ես ողջ եմ, որ կարողանում եմ զգալ այն…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS