Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել են Աֆղանստանի քաղաքացիներից բաղկացած հանցախմբի անդամներ

Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են:

Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

Ներկայում իրականացվում են գործողություններ՝ պարզելու միջադեպի մանրամասները:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS