Հայ ծանրորդներն աշխարհի առաջնությանը մրցահարթակ են դուրս եկել սև թևկապերով

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր պայքարն սկսեցին հայ ծանրորդները։

Առաջինը մրցահարթակ դուրս եկած 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանն զբաղեցրեց 9-րդ տեղը։ Նա մրցմանը մասնակցում էր սև թևկապով՝ այդկերպ հարգելով նոյեմբերի 1-ին մահացած հայ լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանի հիշատակը։

Ինչպես Իզաբելլան, այնպես էլ մեր մյուս ծանրորդները, մրցահարթակ դուրս կգան սև թևկապերով։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS