Հասցրեք հավաքել կանաչ ընկույզներ․․․ այն համարվում է կախարդական բուժիչ բույս

Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, գտնվում է պարանոցի ու կոկորդի հատվածում։ Դա չափազանց կարևոր գեղձ է, որն արտադրում է տիրոքսին հորմոն։ Այն պատասխանատու է նյութափոխանակության արագության, աճի ու զարգացման համար։Բժշկական փորձագետները բացատրում են, որ գոյություն ունի վահանաձև գեղձի խանգարման 2 հիմնական տեսակ․

Հիպերթիրեոզ տեղի է ունենում այն ժամանակ, երբ վահանաձև գեղձը չափազանց ակտիվ է աշխատում, այդ պատճառով էլ չափից շատ հորմոն է բաց թողնում արյան մեջ։Հիպերթիրեոզն այն վիճակն է, որն առաջանում է, երբ վահանաձև գեղձը ոչ բավարար ակտիվ է։ Դրա հետևանքով արյան մեջ առաջանում է վահանաձև գեղձի հորմոնի անբավարարություն։

Դրա ախտանիշներն են․

1․ ցածր դիմադրողականություն, սկզբնական շրջանում քաշի ավելացում
2․ հիշողության վատացում
3․ դեպրեսիա, դեմքի թույլ միմիկա
4․ դեմքի այտուցվածություն
5․ աղեստամոքսային խանգարումներ, հիմնականում փորկապություն
6․ սրտի աշխատանքի վատացում և այլն։

Առողջական խնդիրներից խուսափելու և վահանաձև գեղձը լավ վիճակում պահելու համար խորհուրդ ենք տալիս այսպիսի միջոց, որն արդյունավետ է վահանաձև գեղձի բուժման այն դեպքում, երբ օրգանիզմում կա յոդի պակաս։

40 հատ կանաչ ընկույզ
1կգ բնական մեղր
Ինչպես պատրաստել․

Սկզբում լվանալ ընկույզները, չորացնել ու ծակծկել ասեղով կամ սուր դանակով։ Հաջորդ քայլն է ընկույզները մեծ բանկայի մեջ լցնելն ու մեղր ավելացնելը։ Բանկան թողնել բաց վիճակում ու պահել արևոտ տեղում՝ առնվազն 40 օր։ Դրանից հետո քամել հեղուկը ու պահել ապակե շշի մեջ։

Ինչպես կիրառել․

Ամեն օր արթնանալուց անմիջապես հետո և քնելուց առաջ ուտել 2ճ․գ․ բուժիչ խառնուրդ։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS