Հարսանիքից հետո ամուսնուս ծնողները մեզ տուն նվիրեցին․ Որոշ ժամանակ անց եկավ սկեսուրս և ասաց, որ տունը ազատենք․․․

Ես շատ ուրախացա, երբ մեր հարսանիքին ամուսնուս ծնողները մեզ բնակարան նվիրեցին:Այն ժամանակին պատկանել է ամուսնուս տատիկին, և նրա մահվանից հետո սկեսուրիս է փոխանցվել:Ուրախությունս մի քիչ խամրեց, երբ մտա այդ տուն. դատարկ, մութ և կեղտոտ բնակարան էր, հին սանտեխնիկայով և պոկված պաստառներով:

Թանկարժեք վերանորոգում էր պահանջվում, որն իրականացնելու համար մենք մեծ վարկ վերցրեցինք, մի քիչ էլ օգնեցին ծնողներս:Հիմա ապրում ենք նորմալ բնակարանում, վճարում ենք վարկը և խնայում ամեն հարցում:

Բայց միևնույնն է, գոհ ենք, որ ապրում ենք մեր տանը, այլ ոչ թե վարձով: Բայց երեկ զանգեց սկեսուրս և ասաց, որ իրենց օգնենք վճարել վարկը, որը մեքենա գնելու նպատակով էին վերցրել: Ես պատասխանեցի, որ գումար չունենք, ինքներս էլ մի կերպ ենք տալիս մեր պարտքերը:

Սկեսուրս անսպասելի հայտնեց, որ կարող էր վաճառել մեր բնակարանը, բայց այն անփոխհատույց տվել է մեզ, իսկ մենք նույնիսկ նրանց օգնել չենք ուզում:Նման բան ես չէի սպասում:Ամուսինս նույնպես զարմացած է: Երե-կոյան նա զանգեց ամուսնուս և ասաց, որ եթե չտանք գումարը, նա մեր տունը վարձով կտա: Հիմա վախենում եմ, որ եթե այս անգամ կատարենք նրա պահանջը, այս ամենը կլինի շարունակական:

Իսկ եթե հրաժարվենք, կարող է մեզ հանել տանից, չէ որ փաստացիորեն սա իր սեփականությունն է, և կապ չունի, որ մենք այսքան գումար և ուժ են ներդրել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS