Հեծանվորդը գրազ եկավ որ կհաղթի Ferrari-ին. Տեսանյութ

Արագընթաց փոխադրամիջոցների մասին խոսելիս դժվար թե հեծանիվ հիշենք: Բայց ֆրանսիացի Ֆրանսուա Ժիսսին որոշեց շտկել այդ պատմական անարդարությունը: Նա հատուկ հեծանիվ պատրաստեց, որով կարողացավ արագության ռեկորդ սահմանել՝ մինչև 333 կմ/ժ արագություն զարգացնելով:

Շարժիչով հեծանիվների համար նախորդ ռեկորդը կազմում էր 268 կմ/ժ, սահմանվել էր 1985 թ.: Ռեկորդային երթն անցկացվել է Ֆրանսիայի հարավային մրցուղում: Հեծանվորդն անհրաժեշտ արագություն զարգացրեց 4,8 վայրկյանում:

Մրցաշարային Ferrari ավտոմեքենան, որի դեմ պայքարում էր Ֆրանսուան, նրա ֆոնին կրիայի էր նման: Այդպիսի արդյունքի հասնելու համար Ֆրանսուան իր հեծանվի վրա ռեակտիվ շարժիչ դրեց: Որպես վառելիք այդ շարժիչը կոնցենտրացված 90%-անոց ջրածնի պերօքսիդ է օգտագործում:

Հետաքրքիր է, որ Ֆրանսուայի հեծանիվը ոտնակներ ունի: Այլապես այն հնարավոր չէր լինի հեծանիվ անվանել: Ավելին՝ տղամարդը պարբերաբար տեղաշարժվում է ոտնակները պտտելով, բայց միայն երբ չի շտապում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS