Հիմա էլ թե բա փոշմանել եմ ու գրառումս ջնջել եմ. Լոռեցու ասած ԵՔՅԱ ՄԱՐԴ ԵՔ ա ՉԵՔ ԱՄԱՉըՄ

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ-ի միջադեպից հետո Մարուքյանի եղբայրը մտատանջված հայհոյախառը գրառում արեց…

Միևնույն ժամանակ Մարուքյանն էլ իրան ճղում էր, թե բա քաղաքական հետևանքի ու գնահատականի եմ սպասում…

Պարոնայք եղբայրներ, հիմա էդ հայհոյանքը քաղաքական քա՞յլ էր, թե՞ Էդմոնի ԱԺ-ում Սիմոնյան Ալենին տված հայհոյանքն էր քաղաքական…

Եթե բանը հասնի հայհոյանքների համար պատասխանատվության ենթարկելուն, վախենամ տակից դուրս չգաք… եթե բանը հասնի նրան, որ ձեզ էլ նույն կերպ պատասխանեն, 1000 անգամ ավել հայհոյանք եք ստանալու…

Սրանք 2 ախպեր սովոր են աջ ու ձախ անպատասխանատու հայհոյանքներ տալու, բայց չգիտես ինչու դրա դիմաց միայն քաղաքական հետևանք են ակնկալում…

Թե բա «կլինի մենք քրֆենք, բայց դուք դրան քաղաքական գնահատական տվեք…»

Հիմա էլ թե բա փոշմանել եմ, գրառումս ջնջել եմ …

Լոռեցու ասած՝ «Եքյա մարդ եք, ա չեք ամաչԸ՞մ…»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS