Հինգ սխալ, որոնք փչացնում են անգամ ամենաամուր և ամենաջերմ հարաբերությունները

Հաղորդակցությունը ցանկացած սիրող, առողջ և ամուր հարաբերությունների բանալին է:Բայց պարզ սխալներն ու անիմաստ արտահայտությունները կարող են խեղաթյուրել հաղորդակցության էությունը: Այս սխալներից խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է կանգ առնել, խորը շունչ քաշել և կարդալ հետևյալ խորհուրդները.

Մի կտրվեք խոսակցությունից.

Խոսակցությունը չպետք է վերածվի մենախոսության, որի ժամանակ Դուք շեղվում եք թեմայից, երբ զուգընկերն ինչ-որ բան է ասում և մտածում է Ձեր հաջորդ պատասխանի մասին: Եթե ​​Դուք ամբողջությամբ ներգրավված չեք խոսակցությանը, ապա դա անհարգալից վերաբերմունք է զուգընկերոջ նկատմամբ:Հիշեք Ձեր խոսքը հաղորդակցման միայն մի կողմն է, և Ձեր զուգընկերոջ կարծիքը ոչ պակաս կարևոր է խնդիրը հասկանալու և լուծելու համար:

Մի քննադատեք Ձեր զուգընկերոջը.

Ձեր զուգընկերն արժանի է, որ Դուք լսեք և հասկանաք նրան՝ անմիջապես քննադատելու փոխարեն: Քննադատությունն անմիջապես դժվարացնում է խնդրի լուծման ճանապարհը: Հետևաբար զուգընկերոջը բացատրության հնարավորություն տվեք:

Լսեք ակտիվորեն և ուշադիր.

Ակտիվ լսելը սովորելու հմտություն է, իսկ զուգընկերոջ համար իսկական նվեր: Ձեր գլխից հեռացրեք այն ամենը, ինչ ավելորդ է և մի կողմ թողեք նախկինում արդեն պլանավորած մտքերը:Լսեք զուգընկերոջ խոսքերը և հասկացեք դրանց իմաստը: Հարցեր տվեք` ավելի լավ հասկանալու համար: Նայեք նրա աչքերի մեջ և մի ընդհատեք:

Շուտափույթ եզրզկզցություններ մի արեք

Հապճեպ եզրակացությունները խանգարում են Ձեզ տեսնել ճշմարտությունը: Երբ մենք ինքներս մեզ նախապես ինչ֊որ բան ենք համոզում, դրանով իսկ կերակրում ենք մեր սեփական վախերը, ցանկությունները և եսասիրությունը:Միայն հասկանալով իրավիճակի բնույթը և զուգընկերոջ տեսակետը, մենք կարող ենք գտնել խնդրի իրական լուծում:

Մի խուսափեք խոսակցություններից և մի՛ փակվեք ինքներդ Ձեր մեջ.

Երբ կոնֆլիկտ է ծագում, Դուք պետք է հեռանաք հարմարավետության գոտուց, գիտակցեք Ձեր զգացմունքները և պատմեք Ձեր զուգընկերոջը դրանց մասին:Նման խոսակցությունները կարող են հոգնեցուցիչ լինել, այնպես որ նորմալ է դադար տալը: Բայց մի խուսափեք զուգընկերոջից. Բացատրեք նրան, որ Դուք պետք է մտածեք, և միայն դրանից հետո շարունակեք զրույցը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS