«Հի մա ո՞վ է վիզը ծուռ քաղա քականություն վարել. մե՞նք, թե՞՝ դու». Էդու արդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարտված հողատու, ժամանակին հայրե-նիք ազատագրողներին ասում էիր՝«եվրոպաներում ու մոսկվաներում վիզը ծուռ կոշիկ լիզողներ»։ Այսօր դու «լի-զել ես թուրքի կոշիկները» ու խնդրում ես,որ Մոսկվայում թույլ տան իրենց «կոշիկները լիզես»։

Հիմա ո՞վ է վիզը ծուռ քաղաքականություն վարել.մե՞նք, թե՞՝ դու,ա՛յ աննախադեպ ավիրող:Ո՞ւր է կորել «դուխդ» ու փուչ «հպարտությունդ»:
Բա պատերազմի առաջին օրերին ասում էիր՝ ռուս խաղաղապահների տեղակայման հարց չես դիտարկում, հիմա ո՞նց պատահեց,որ «կոշիկները լիզելով» համաձայնվեցիր։

Քեզ գնդակի նման «տշում են» միջազգային դերակատարները և նույնիսկ ստահակ ալիևը, իսկ դու պատրաստ ես հոժարակամ «տշվել» միայն թե իշխանությունդ մի քանի օրով երկարացնես։Թույլերն անելիք չունեն պետութ-յան կառավարման ղեկին։

Իսկ դու թույլիկ ես: Թույլիկ ես, քանի որ չար ես։ Թույլիկ ես, քանի որ ատում ես մեր ազգային հաղթանակներ կերտողներին։ Թույլիկ ես, քանի որ «դուխ» չունես ինքնակամ հրաժարական տալու համար։Դու պարտության խորհրդանիշ ես և վերջ։Հայկ Նահապետի ու Տիգրան Մեծի հայրենիքում պարտության խորհրդանիշն անելիք չունի»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS