ՀՀ վարչապետն ու կինը փորձում են Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել. «Երեկ` 27.11.2020թ., ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է որոշում, որով նախատեսվում է Մոսկվա գործուղել ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ՝ Էդուարդ Հարությունյանին։

Գործուղումը կտևի 2020 թ. նոյեմբերի 30-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 4-ը, որի նպատակն է Հայաստանի Հան-րապետության վարչապետի այցը կազմակերպելը և անցկացնելը:Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նա օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն իր Մոսկվա մեկնելու վերաբերյալ ոչ մի օրակարգ չի ներկայցրել հանրությանը:

Նախատեսվող այցի վերաբերյալ Մոսկվայից նույնպես չկա ոչ մի տեղեկատվություն:Այն, որ նա կարիք ունի իր Մոսկվա այցի կազմակերպման և անցկացման, որի օրակարգը հայտնի չէ և որի համար հատուկ մարդ է ուղե-գրում Մոսկվա, հուշում է նրա ծածուկ նպատակի մասին: Բացի այդ Հայաստանի Հանրապետությունում գոր-ծում է ռազմական դրություն և կան բազմաթիվ վտանգներ թուրքիայի կողմից պատերազմական գործողութ-յունների վերսկսման:

Հիշեցնեմ` 24.06.2020թ. Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Չմեկնելու պաշտոնական հիմնավորումը հայտարարվեց՝ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը:

ՀՀ իրավապահ մարմիններին զգուշացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը փորձ են կատարում Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի:Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ կանխել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS