Հոգեբանական թեստ․ Ինչպես եք բռնում բաժակը․․․

Հոգեբանական թեստ․ Ինչպես եք բռնում բաժակը․․․

Տարբերակ № 1.

Դուք ի ծնե լիդեր եք. ինքնավստահ և միշտ հաստատ գիտեք, թե ինչ եք ուզում կյանքից։ Միևնույն ժամանակ դուք բարեսիրտ եք և առանց դժվարության կարողանում եք լեզու գտնել գրեթե բոլորի հետ։ Ձեր միակ թերութ-յունը մի քիչ և երբեմն չափից դուրս ինքնավստահությունը։

Տարբերակ № 2.

Դուք թիմի հրաշալի խաղացող եք, դուք ընկերախմբի ոգին եք միշտ լինում։ Շնորհիվ ձեր ճկունության և բաց բնույթի հեշտությամբ եք լեզու գտնում տարբեր տեսակի մարդկանց հետ։ Դուք առանց դժվարության հարմար-վում եք տարբեր իրավիճակներում։ Հումորի լավ զգացողություն ունեք։

Տարբերակ № 3.

Դուք հանգստության և կշռադատվածության մարմնավորում եք։ Ձեզ դժվար է հունից հանել շնորհիվ ձեր առողջ դատողության և սառնասրտության։ Ներքուստ դուք իհարկե զգացմունքային եք, սակայն արտաքինից դրանք ոչ ոք չի կարողանում կարդալ։Նայելով ձեր դեմքի անհողդողդ արտահայտությանը մարդիկ վախենում են ձեզ մո-տենալ, ավելորդ անգամ անհանգստացնելև նույնիսկ կարեկցել։ Եղեք ավելի բացև մի վախեցեք հույզեր արտահայտելուց։

Տարբերակ № 4.

Դուք չափազանց զգույշ մարդ եք։ Դուք նախընտրում եք մանրամասն մտածել ինչպես ձեր խոսքերից, այնպես էլ՝ քայլերից առաջ։ Դուք տանել չեք կարողանում միայնությունը և նախընտրում եք միշտ մարդկանց մեջ լինել։ Երբեմն սակայն ձեր չափազանց զգուշավորությունը խանգարում է ձեզ առողջ և օբյեկտիվ մտածել, լիաթոք ուրախանալ։

Տարբերակ № 5.

Դուք շատ խոցելի և տպավորվող եք։ Դուք զգում եք ուրիշներին և տանել չեք կարողանում, երբ ձեր նկատմամբ մակերեսային են լինում։ Դուք անընդհատ քնքշանքի և հոգատարության կարիք ունեք։ Ձեր կողքին դուք միշտ պետք է սիրող մեկին ունենաք, ով ձեզ կպաշտպանի կյանքի դժվարություններից։Եթե չաշխատեք ավելի ինքնու-րույն դառնալու ուղղությամբ, կվերածվեք կամակոր և կախյալ մարդու, որին շրջապատում շատերը չեն կարո-ղանա դիմանալ։

Տարբերակ № 6.

Դուք սիրում եք առավելագույն հարմարավետությունը։ Դուք սովոր չեք ավելորդ անգամ անհանգստանալու, եր-բեք կարևորություն չեք տալիս մանր թերություններին։ Միևնույն ժամանակ դուք ձեր բնույթով շատ թեթև եք, երբեք չեք հրաժարվի որևէ ուրախ արկածից։ Միշտ էներգիայով լի եք և իսկական անկախ մարդու օրինակ եք շատերի համար։ Ձեր միակ թերությունն այն է, որ ոչինչ նախօրոք չեք կշռադատում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS