Հորոսկոպի յուրաքանչյուր նշանի ամենադիպուկ բնութագիրը

Ահա թե ինչպես են կործանում իրենց կյանքը կենդանակերպի յուրաքանչյուր նշան

Խոյ Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝ սիրահարվելով անկայուն մարդկանց: Ձեզ թվում է, թե նրանք ձեզ պետք են: Իրականում դուք եք նրանց պետք: Նրանք օգտվում են ձեր ինքնաոչնչացումից՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Ցուլ Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝  վախենալով ռիսկից: Դուք շատ եք վախենում մերժվելուց, քանի որ նման փորձ անցյալում ունեցել եք: Դուք համաձայնում եք հասանելի ապահով տարբերակներին: Սակայն արժանի եք այնպիսի զուգընկերոջ, ով ձեզ մի քիչ կվախեցնի, այլ ոչ թե անվտանգ ու անհետաքրքիր մեկին:

Երկվորյակ Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝ ինքներդ ձեզ խաբելով: Դուք չեք խոստովանում սեփական ցանկությունները:  Որոշումներ ընդունելու ձեր թույլ կամքը խանգարում է ձեզ հեռանալ անհամապատասխան զուգընկերոջից եւ որոնել նորը:

Խեցգետին Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝ զուգընկերոջից ձեր սպասելիքները ձեզ համար չճշտելու պատճառով: Հարաբերություններում երկուսն էլ պետք է տան եւ վերցնեն: երբ մեկը միայն տալիս է առանց վերցնելու, ապա սկսում է ատել զուգընկերոջը: Ուրիշների ցանկությունները բավարարելն այնքան էլ վատ չէ, բայց մի քիչ առողջ եսասիրությւնը չէր խանգարի:

Առյուծ Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝ թաքցնելով ձեր զգացմունքները: Դուք վստահ եք, որ զգացմունքները թուլության նշան են, իսկ արցունքներն ու խոցելիությունը՝ աննորմալ: Դուք չեք կարողանում արտահայտել ձեր զգացմունքները, այդ պատճառով  ձեզ գրավում են զգացմունքային մարդիկ: Սակայն դուք նրանց չեք հասկանում եւ չեք բավարարում հոգեպես:

Կույս Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝ փորձելով գտնել իդեալական զուգընկերոջ: Սակայն ձեր պահանջներին մարդիկ չեն համապատասխանում: Որքան էլ ձեզ սիրեն ու փորձեն բավարարել, դուք փնտրում եք ուրիշների մեջ այն, ինչը չկա ձեր մեջ: Մինչ դիմացինին ընդունելը, դուք պետք է սովորեք ընդունել ինքներդ ձեզ:

Կշեռք Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝ չտեսնելով մարդկան իրական էությունը: Դուք մտածում եք, որ բոլորը բարի մտադրություններ ունեն, իսկ երբ սիրահարվում եք չարամիտ մարդկանց, բացարձակ չեք նկատում դա:

Կարիճ Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝ մարդկանց մոտ չթողնելով ու շանս չտալով: Դուք վստահում եք միայն ձեզ: Դա վատ չէ, սակայն վանելով լավ մարդկանց, դուք հրաժարվում եք էմոցիաներից, որոնք ձեզնից բացի ոչ ոք թուլություն չի համարում:

Աղեղնավոր

Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝ մտածելով, որ միշտ պետք է հարաբերություններոմ լինեք ուժեղ կողմ: Դուք գեղեցիկ եք ոչ միայն արտաքինով: Շատերին գրավում է ձեր ներաշխարհը, սակայն դուք համոզված եք, որ ամեն ինչ պետք է անեք ինքնուրույն: Օգնություն խնդրելու մեջ վատ բան չկա: Հենց դրա համար է զուգընկերը: Դուք բավականին երկար եք ուժեղ եղել: Բավական է:

Այծեղջյուր Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝ մեծ տեղ տալով զուգընկերոջ մասին շրջապատի կարծիքին, այլ ոչ թե զուգընկերոջը: Եթե նրա հետ ձեզ լավ եք զգում, ուրեմն դա պետք է բավարար լինի:

Ջրհոս Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝  օգտագործելով մարդկանց, որպեսզի լցնեք ձեր սրտի դատարկությունը : Դա ձեզ չի բավարարում,  եւ դուք փոխում եք զուգընկերներին: Որքան էլ մարդիկ ձեզ սիրեն ու գնահատեն, նախ դուք դա պետք է անեք ձեր հանդեպ:

Ձկներ Դուք կործանում եք ձեր անձնական կյանքը՝ կրկին ու կրկին ձեզ նեղացրած մարդկանց հետ կապվելով: Անմտություն է անել նույն բանն ու սպասել այլ արդյունքի: Ձեր գլխավոր սխալը զուգընկերոջ ընտրությունն է: Դուք արժանի եք ավելիին:

Համաձա՞յն եք, թողեք մեկնաբանություններ:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS