Հունшս տшնի կпշտ զգпւշш ցումն пւ пւժեղ հшրվшծը Թпւրք իшյին. Ի՞նչ է կшտարվել

Հունաստանի ծովա յին ուժերը տագնապի նարն ջագույն կոդ են արձակել, որով ուղերձ են հղել Էգեյան ծովում փոքր մի շարք կղզյակների մոտ կայա նած ռազմանավերին ու հրամայել պատրաստ վիճակում սպասել Թուր-քիայի կողմից թշնամա կան հնարավոր գործողությունների:

Հունաստանի զի նված ուժերի պաշտոնատար անձինք «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ հունական ռազմական նավերը շրջափակել են Կաստելորիզո կղզին եւ նրան հարակից անմարդաբնակ մի շարք կղզիներ, պաշտպանելու համար հունական պատկանելության տակ գտնվող այս տարածքները:

Թուրքիան այս ամսվա սկզբին նորից այստեղ ուղարկեց «Օրուչ Ռեիս» հետախուզական նավը, որն 1-ին անգամ այստեղ ուղարկվելուց հետո 2 երկրներին կանգնեցրել էր պատերազմի պռնկի առջև:ԱՄՆ-ի ու Եվրոպական մի-ության պաշտոնատար անձինք այդ օրերից ի վեր փորձում են 2 կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ:

Թուրքական հետախուզական նավը ներկա պահին գտնվում է Կաստելորիզո կղզուց միայն տասնչորս կմ հեռա-վորության վրա: Մինչ այդ, թուրքական որևէ նավ այսքան չէր մոտեցել հունական որևէ կղզու: Նավը, որը ըստ թուրքական կողմի, իրականացնում է հետազոտական աշխատանքներ, գործում է թուրքական ռազմանավե-րի և սուզանավերի վերահսկողության ներքո:

Այստեղ է գտնվում հունական ավելի քան 60 նավ:Անկարան պնդում է, որ այս տարածքը գտնվում է իր կողմից գազի ու նավթի պաշարների հետազոտություններ անցկացնելու իրավասության շրջանակներում: Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Հունաստանի ինքնիշխանության որևէ ոտնահ արում կարժանանա ռազմական ուժերի կողմից պատասխանի:

ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ արդեն երկար ժամանակ են շարունակվում ընդերքի բնական պաշարների ու ծովային տարածքների պատկանելության շուրջ տարաձայնությունները: Աթենքը ներկայումս փորձում է համոզել

Եվրոպական միությանը, որ այն դադարեցնի զ ենքերի վաճառքը Թուրքիային: Այն պահանջում է նաև կիրառել պատ-ժամիջոցներ ընդդեմ Անկարայի, ինչին դեմ են հանդես գալիս Գերմանիան եւ մի քանի ուրիշ երկրներ:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS