Հունիսի 28-ի աստղագուշակ․ Աղեղնավորներ՝ ռիսկի չդիմեք, քանզի բախտը Ձեզ այսօր չի ժպտա

Խոյ.

Թվում է, թե դուք ունեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար` խորաթափանցություն, սուր միտք, հնարամտություն և մարդկանց հետ լեզու գտնելու ունակություն:Չի հերիքում միայն գործելու ցան-կությունը, արդյունքում էլ տեղում դոփում եք, այլ ոչ թե գնում նպատակին ընդառաջ: Նշանի որոշ ներկայացու-ցիչներ վիճում են ընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, ցուցադրական բաներ անում` և դա միայն այն բանի համար, որպեսզի իրենց անձի հանդեպ ուշադրություն հրավիրեն:Ռոմանտիկ հարաբերություն-ներ սկսելու համար օրը բոլորովին հարմար չէ` դուք կարող եք սիարահարվել մի մարդու, ով ունակ չէ ուժեղ զգացմունքների:

Ցուլ.

Այսօր դուք շատ խոցելի եք: Ձեզ բնորոշ մարտական ոգին թաքնվել է չգիտես որտեղ, և դուք էլ հակված եք հանձնվելու դեռ մինչ իսկական մարտի սկիզբը: Եվ դրանում ոչ մի ռազմական խորամանկություն չկա, ուղղակի դուք, չգիտես ինչու, մտածում եք, որ ի վիճակի չեք մարտնչելու: Այնինչ, դուք բավականաչափ ներուժ ունեք ձեր անբարյացկամներին հաղթելու համար: Ուղղակի չկա այն մեկը, ով ձեզ կոգեշնչեր:Մտերիմներին դուք բազմիցս կզարմացնեք ձեր շաղակրատանքով ու փափկությամբ: Եթե խոսքը գնում է մի  լուրջ բանի մասին, ապա կաս-կած չկա, որ շուտով դուք ձեր կարծիքը շրջադարձորեն կփոխեք, և այդ ժամանակ էլ կգա կոնֆլիկտների, վե-ճերի, հարաբերություններ պարզաբանելու ժամանակը:

Երկվորյակներ.

Մարդիկ, ում հետ այսօր դուք ստիպված եք լինելու գործ ունենալ, ձեզ հաճելի չեն, սակայն նրանք տեղյակ չեն այդ մասին: Դուք ձեզ այնպես եք պահում, կարծես պատրաստ եք դառնալ յուրաքանչյուրի լավագույն ընկերը, ինչը օգնում է համակրանք նվաճել, նոր ծանոթություններ հաստատել: Անգամ ամենալարված բանակցություն-ները դուք ի վիճակի եք վերածել հաճոյախոսությունների փոխանակման: Ձեզ նաև կհաջողվի անձնական հմայքն օգտագործել ինչ-որ ֆինանսական խնդիրներ լուծելու համար:Բարենպաստ օր է միայնության մեջ զբաղմունք գտնելու համար` դուք հաճույքով ընթերցում եք և երաժշտություն լսում: Ցանկալի չեն ֆիզիկական լարումները:

Խեցգետին.

Դուք լավատեսորեն եք տրամադրված և թույլ չեք տալիս մանր անախորժություններին փչացնել ձեր տրամա-դրությունը: Օրվա առաջին կեսը բարդ խնդիրների լուծման պահն է, որոնք ժամանակին չեն կարողացել լուծել ոչ’ ձեր աշխաըակիցները, ոչ էլ` ազգականները: Հետո ցանկություն կառաջանա մի փոքր լիցքաթափվել և ժա-մանակն անցկացնել հաճելի միջավայում:Աշխարհիկ միջոցառումների այցելելը, ինչպես պարզվում է, հաճելի գործ չէ, սակայն` օգտակար է, քանի որ դուք նոր ծանոթություններ ձեռք կբերեք: Հնարավոր են վեճեր մտերիմ-ների հետ` ֆինանսական կամ ունեցվածքային հարցերի շուրջ:

Առյուծ.

Սա ամենաբարենպաստ ու թեթև օրերից չէ: Էմոցիաները սուր և հակասական են, և ձեզ էլ չի հաջողվում հա-վասարակշռված լինել: Օրվա ընթացքում կլինեն տհաճ բացահայտումներ և հիասթափություններ: Մարդը, ով ձեզ օգնություն էր խոստացել, կնախընտրի հոգ տանել սեփական շահերի համար, ձեզ դնելով միանգամայն տհաճ իրավիճակում:Որքան ավելի շուտ կարգի բերեք ձեր էմոցիաները, ցանկություններն ու ձգտումները, այն-քան ավելի լավ: Այսօր ինչ-որ արդյունքների հասնել հնարավոր կլինի միայն հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու դեպքում:

Կույս.

Այսօր դուք շատ դրական բան կանեք շրջապատի համար, սակայն դա կմնա չգնահատված: Ավելին` որքան ա-վելի շատ եք դուք ջանքեր թափում, այնքան ավելի շատ են ձեզ քննադատում: Սակայն տհաճ դիտողությունները ձեզ չպետք է շեղեն բարի ձեռնարկումներից: Այնտեղ, որտեղ խոսքը կգնա սեփական շահերի մասին, հատկա-պես` ֆինանսական, աստղերը չեն շտապի ձեզ սատարել:Դուք կարողանում եք ենթագիտակցորեն գտնել բազ-մաթիվ բարդ խնդիրների վերաբերյալ ճիշտ որոշումները և աստիճանաբար կյանքի մի շարք հարցերին դրական ուղղվածություն եք տալիս:

Կշեռք.

Գերազանց օր է բանակցություններ վարելու, ձեր պրոֆեսիոնալ գործունեության վերաբերյալ ցանկացած հարց քննարկելու համար: Որքան ավելի շատ եք դուք խոսում, այնքան ավելի լավ եք պատկերացնում, թե ինչ է պետք ձեռնարկել: Կարելի է պլաններով կիսվել ընկերների և դաշնակիցների հետ` ձեզ և’ կհուշեն, թե ինչ անել, և’ կսա-տարեն:Հնարավոր են հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, սակայն դուք հակված եք թերագնահատել նոր ծանոթներին, նրանց արժանիքներին վերաբերվել քննադատաբար:Ավագ ազգականների հետ հարաբերութ-յունները լարված են, քանի որ ձեր վարքագիծը սխալ է ընկալվում:

Կարիճ.

Դուք հասնում եք ձեր ուզածին`օգտագործելով շրջապատին որպեսգործիք,սակայն դա անում եք այնքան հմուտ, որ ոչ ոք չի դժգոհում:Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի ստեղծագործական բնույթի զբաղմունքի, ինչպես նաև` ցուցահանդես, թատրոն, թանգարան, համերգասրահ այցելելու համար: Կարելի է հանդերձարանը թար-մացնել, փոխել իմիջը` արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր սիրավեպ սկսելու հետ: Չի բացառված, որ դուք հանկարծ համակրան-քով լցվեք մի մարդու հանդեպ, ով նախկինում ձեզ նյարդայնացնում էր:

Աղեղնավոր.

Այսօր ոչ մի բարդ գործի պետք չէ միայնակ ձեռնամուխ լինել` ձեզ իրոք աջակցություն է պետք, և լավ կլինի, որ որքան հնարավոր է շուտ դուք դա հասկանաք: Ռիսկի չգնաք` այսօր դժվար թե ձեր բախտը բերի, իսկ կորուստ-ները կարող են շատ զգալի լինել: Բարենապաստ օր է ժամանակակից տեխնիկա գնելու և դրանով աշխատելու համար:Ձեզ ձգում է ճամփորդելու գաղափարը, սակայն ուղևորություն սկսելու համար սա ամենաբարենպաստ օրը չէ: Լավագույն բանը, որ կարող եք այսօր անել, դա հեռավոր ապագայի վրա ծրագրած ճանապարհորդութ-յանը նախապատրաստվելն է:

Այծեղջյուր.

Հիանալի օր է, որը ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել ամենահամարձակ պրոֆեսիոնալ գաղափար-ները: Ձեզ բնորոշ եռանդն ու նպատակամղվածությունը օգնում են գերազանցել մրցակիցներին, հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Հնարավոր են ազդեցիկ մարդու աջակցություն, ծառայողական բարձրացում, աշխատա-վարձի աճ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսկան առումով:Փոփոխություններ կլինեն անձնական ո-լորտում:Երեկոյան դուք կհայտնվեք ռոմանտիկ տրամադրության ներքո, ինչը կարող է ձեր սիրային ժամադը-րությունը անմոռանալի դարձնել:

Ջրհոս.

Այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, թեկուզև` ոչ միանգամից: Օգնության մի սպասեք` գործի անցեք,անգամ եթե ոչ ոք ձեզ չի աջակցում: Ինքնուրույն գործելով, դուք կլուծեք բազմաթիվ հարցեր, ինչը կարող էր ավելի զգույշ և անվճռական մարդկանց ուժերից վեր լինել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ձեռնտու գործարքների կնքում: Աշխատեք ձեր հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել, մնացեք ստվերում և ուշադիր հետևեք իրադարձութ-յուններին: Ձեր խորաթափանցությունն ու երևույթները ժամանակին նկատելու ունակությունը ձեզ բարի ծառա-յություն կմատուցեն:

Ձկներ.

Ինչով էլ որ դուք այսօր զբաղվեք, կարող եք չկասկածել, որ լրջորեն դրանով կհրապուրվեք: Չի բացառված, որ այսօր ձեր մեջ այնպիսի ունակություններ ու տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կը-ռահում: Ձեր մտահորիզոնը սրընթաց ընդլայնվում է, դրա հետ մեկտեղ էլ նորանոր ծանոթություններ են հաս-տատվում, և այս ամենի արդյունքում օրը բավական հագեցած է ստացվում, լի` տպավորություններով: Անձ-նական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, ներդաշնակ են: Հնարավոր է որ սիրահարվեք, ընդ որում` լրջորեն ու անպատասխան, այնպես որ` պատրաստ եղեք դրան:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS