Հրաշալի լուր․ Րոպեներ անց Երևանում վայրէջք կկատարի եվս 5 ռազմագերիներին հայրենիք տեղափոխող օդանավը

24News-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հինգ գերիներով ինքնաթիռ։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ գերիները հիմնականում Շիրակի մարզից են։

Օդանավակայանում նրանց դիմավորելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS