Հրատապ․ Անհայտ անձինք քանդել են գեներալ Մանվելի գերեզմանը, հանել դին և դրել գերեզմանի կողքին

Հունվարի 6-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: ARM24.net-ի տեղեկություններով, այդ օրը ԵԿՄ նախկին նախագահ,Արցախի հերոս,գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյու-ղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել:

Գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանած դագաղից և դրած գերեզմանի կողքին:

Հարազատներն այս մասին ոչ ոքի չեն տեղակացրել՝ ամաչել են կատարվածի մասին բարձրաձայնելուց, սակայն խնդրի շուրջ մտահոգված են ու այդ օրվանից ամենօրյա հսկողություն են սահմանել գերեզմանի մոտ: Նրանց մխիթարում է այն, որ գիշերը կենդանիները Արցախի հերոսի մարմինը չեն պղծել։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ցանկությունն էր հուղարկավորվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կող-քին,սակայն նրա հարազատներին թույլ չեն տվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպել հուղար-կավորությունը։

Նյութի Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS